Ջեսիկա Սիմփսոնը որոշել է ամուսնանալ աշխարհի վերջի օրը
Աշխարհ
Ջեսիքա Սիմփսոնին աշխարհի վերջի մասին նորությունները չեն վախեցնում: Երգչուհին անգամ որոշել է սեփական հարսանիքը հենց այդ օրը նշել:
Սպասվելիք արարողության մասին աստղը մանրամասներ չի պատմում: Ջեսիկան և նրա ամուսինը որոշել են արարողությանը հրավիրել միայն ամենամոտ մարդկանց:
Նրանք ցանկանում են պաշտոնապես օրինականացնել իրենց ամուսնությունը՝ առանց ավելորդ վկաների և պապարացիների:
Ջեսիկան և Էրիկը նախատեսել էին ամուսնանալ 2013-ին, սակայն պարզվեց, որ Սիմփսոնը երեխայի է սպասում: Զույգը ցանկանում է, որ իրենց երկրորդ երեխան ծնվի օրինական ամուսնության ընթացքում: Գրում է cosmo.ru-ն:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)