Լոս Անջելեսում հայուհուն սպանել է նախկին ամուսինը
ԱՄՆ
Լոս Անջելեսի թաղամասերից մեկում հայուհին սպանվել է նախկին ամուսնու հետ վեճի հետևանքով:
Ոստիկանությունը հայտնել էր, որ 51-ամյա Ազնիվ Մեգուերյանը եւ 49-ամյա Մայքլ Քարվերը դեկտեմբերի 15-ին հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Երկուսն էլ վնասվածքներ էին ստացել վեճի ընթացքում, որին մասնակցել էր Ազնիվի նախկին ամուսինը՝ 59-ամյա Հրանտ Մեգուերյանը:
Հրանտ Մեգուերյանը ձերբակալվել է Լոս Անջելեսի ոստիկանության կողմից, հայտնում է «Los Angeles Daily News»-ը:
Ազնիվ Մեգուերյանը հիվանդանոցում մահացել է,իսկ Մայքլ Քարվերի վիճակը գնահատվում է կայուն ծանր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)