«ՀԺ». Հովիկ Աբրահամյանը ԱԺ դահլիճից դուրս է հրավիրել ԱՎԾ ղեկավարին
Հայկական Մամուլ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ ԱԺ դահլիճից, փաստորեն, դուրս է արել ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանին, որն ԱԺ էր գնացել 2013-2015թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի նախագիծը ներկայացնելու:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ բանն այն է, որ Մնացականյանը ԱԺ էր ներկայացել առանց փողկապի՝ շագանակագույն պիջակով և սև «վադալասկայով»: ԱԺ նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը մոտեցել է Մնացականյանին և «բրդբրդացել»: Դրանից հետո Մնացականյանը հեռացել է՝ մոտ 20 րոպեից վերադառնալով վերնաշապիկ հագած և փողկապ կապած: Լավ կլիներ, սակայն, որ Հովիկ Աբրահամյանը հարձակվեր ոչ թե խեղճուկրակ ԱՎԾ պետի, այլ օլիգարխ և կիսաօլիգարխ պատգամավորների վրա, որոնք երբեմն ԱԺ նիստի են գնում «բիսեդկի» հագուկապով:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին