«Հրապարակ». Սուքիասյանները՝ «Բելաջիո»-ի միջադեպի մասին
Հայկական Մամուլ
Մամուլում շարունակում են արծարծվել «Բելաջիո» ռեստորանի մոտ Սաշիկ Սարգսյանի որդու և Էդվարդ Սուքիասյանի միջև ծագած կոնֆլիկտը: «Հրապարակ»-ը դիմեց Սուքիասյաններին՝ խնդրելով վերջապես արձագանքել այդ լուրերին և պատմել, թե ինչ է տեղի ունեցել իրականում, քանի որ նշված միջադեպը շատ է շահարկվել:
«Սիլ կոնցեռնի» մամուլի պատասխանատու Աննա Մկրտչյանը թերթին փոխանցեց Սուքիասյանների պատասխանը. «Մենք շնորհակալ ենք մամուլից և հասարակությունից մեր ընտանիքի հանդեպ ցուցաբերած ուշադրության համար, բայց ծառայողական մեքենաների վարորդներից ծագած միջադեպը մենք չենք կարող շահարկել և չենք շահարկելու՝ հավատարիմ մնալով քաղաքացիական հասարակության սկզբունքներին»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին