Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը Ադրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. Պուտին Գևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը «Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան «Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ» «Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը «Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանը Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն 

«ՀԺ». Ահա և վերջ

Հայկական Մամուլ

«Անցած շաբաթ օրը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ ՀՀԿ-ի «շռնդալի» համագումարը: Սա կարևոր իրադարձություն էր այնքանով, որքանով Հայաստանում երկու ամսից նախագահի ընտրություն է տեղի ունենալու, և այս կուսակցության համագումարում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարվեց որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում: Ցանկացած նորմալ երկրում նման իրավիճակում այն կուսակցությունը, որը կառավարություն է ձևավորել, ԱԺ-ում մեծամասնություն է կազմում, և որի նախագահը արդեն հինգ տարի է նաև զբաղեցնում է ՀՀ նախագահի պոստը, կաներ իսկապես շռնդալի համագումար: Կներկայացներ անցած հինգ տարիների ընթացքում բոլոր այն շոշափելի, առարկայական ձեռքբերումները, որոնց ինքն իր նախագահի հետ միասին հասել է աշխատանքի արդյունքում:

Ընդ որում, դա կաներ հատ-հատ, ամենայն մանրամասնությամբ, առանց ամենաչնչին բան անգամ բաց թողնելու, սկսած երկրի տնտեսությունից, սոցիալական հարցերից՝ վերջացրած կրթությամբ և մշակույթով: Հաշվետվություն կներկայացներ ՀՀ քաղաքացիներին ու հատկապես ընտրողներին մոտավորապես այսպես. սիրելի ընտրող, մենք այս հինգ տարիների ընթացքում արել ենք այս և այս բաները, կիսատ ենք թողել այս և այս բաները, ու խնդրում ենք՝ տուր քո քվեն մեզ, կիսատ թողածը շարունակելու ու նորերն էլ անելու համար: Եվ մեկ անգամ էլ կրկնենք՝ դա կաներ կոնկրետ, շատ կոնկրետ, ոչ թե հիպոթետիկ, փուչ ու ոչինչ չասող, ռոմանտիկ ձևակերպումներով: Սակայն, սա՝ ցանկացած նորմալ երկրում, որտեղ հինգ տարի շարունակ իշխանություն ունեցած քաղաքական ուժն ու իր նախագահն այդ հինգ տարվա ընթացքում հոգ տարած կլինեին նման «հաշվետվություն» ունենալու և ընտրողներին ձեռնունայն չներկայանալու համար: Հայաստանում իրավիճակն այլ է. Հայաստանում իշխող քաղաքական միավորը չունի նման գոնե մեկ, թեկուզ փոքրիկ «ձեռքբերումիկ» և չէր էլ կարող ունենալ: Ու դա գրված էր ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ հյուսիսկորեական զգաստությամբ այդ համագումարին ներկա յուրաքանչյուրի դեմքին:

Արդյունքում՝ միակ կոնկրետ բանը, որ այդ համագումարից և այնտեղ Սերժ Սարգսյանի ելույթից տպվել է հանրության և ընտրողների հիշողության մեջ՝ «և վերջ» արտահայտությունն է: Իսկ նման իրադարձությունից հետո, նման թեկնածուով դեպի նախագահական ընտըություններ գնալը, հասկանում եք, ձեռնտու չէ նույնիսկ ՀՀԿ-ի նման կուսակցությանը, որի ներկայացուցիչները ցինիզմի պակաս չունեն և օրուգիշեր վստահ տոնով հայտարարում են, թե Սերժ Սարգսյանը միակ հաղթող, թեկնածուն է: Նման համագումարը դժգոհության մեծ ալիք պետք է բարձրացներ, առնվազն այս ամբողջ շաբաթը բոլոր լրատվամիջոցները, վերլուծաբանները, մտավորականները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, հոգեբանները պետք է խոսեին այդ երևույթի մասին, քննադատեին, և «հաղթող թեկնածուից» պետք է մնար միայն «և վերջը»:

Եվ դա հենց այդպես էլ կլիներ, նույնիսկ Հայաստանում: Սակայն, չեղավ: Իսկ ինչո՞ւ չեղավ: Որովհետև ՀՀԿ համագումարից ընդամենը 24 ժամ չանցած՝ համացանցում հայտնվեց ՀՀ ԱԺ երկու պատգամավորների զրույցի գաղտնալսման ձայնագրությունը: Եվ վերջ:

Հ.Գ. Հիմա արդեն ԶԼՄ-ները, մտավորականները, քաղաքական ուժերի ներկայացուցիչները, ընտրողները, երթուղայինների ուղևորները կխոսեն ոչ թե Սերժ Սարգսյանի «վերջից», այլ ձայնագրությունից: Բայց մենք, իհարկե, չենք ակնարկում, որ սա հատուկ կազմակերպված էր՝ Սերժ Սարգսյանի ցուցումով ԱԱԾ-ն էր կազմակերպել: Հատկապես որ՝ ԱԱԾ մամուլի խոսնակը երեկ հայտարարել է, որ ԱԱԾ-ն այդ գաղտնալսման հետ կապ չուներ և չէր էլ կարող ունենալ: ԵՎ ընդհանրապես, այդ ում մտքով է անցնում, թե ՀՀ ԱԱԾ-ն կարող էր գաղտնալսել և հրապարակել ԱԺ պատգամավորների զրույցը»,-գրում է «Հայկական ժամանակը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգըԱդրբեջանը ՌԴ-ի համար կայուն և հուսալի գործընկեր է. ՊուտինԳևորգ Թադևոսյանը բրոնզե մեդալ նվաճեց «Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը «Ձեր TRIPP-ը երկու Հայաստանը չի միացնելու»․ Աղվան Վարդանյանը՝ իշխանությանը«Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, իշխանությունը՝ տնտեսական նախագծի»․ Ղահրամանյան«Եթե մեր օրենսդրությունը կարգավորում է ամեն ինչ, ինչո՞ւ են TRIPP-ում նոր եզրույթներ»«Ընտրություններն ապալեգիտիմացնելու փորձերը չեն հաջողի»․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը«Առանց փողի զրո վարկանիշ ունեցող կուսակցություն եք»․ Դավոյանը՝ ընդդիմությանըԿարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոնՊատգամավորը ՍԱՏՄ-ից պահանջում է պարզաբանել՝ տրոպիլափս մակաբույծը հասե՞լ է Հայաստան«Ստեփանավանն էր ձեր ամենահարմար համայնքը, բայց պարտվեցիք»․ Չախոյանը՝ ընդդիմությանը«ՔՊ-ն 17 համայնքում ջախջախել է մյուս ուժերին»․ Խաչատրյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասինԳազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում էԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողըTRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջԵՊՀ ամբիոնի վարիչը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով«TRIPP-ի դիմաց համարժեք ոչինչ չենք ստանում, միայն օդի մեջ խոստումներ են»․ ՔոչարյանՊուտինը նշել է, որ համաշխարհային գազի պահանջարկը կշարունակի աճել«Բոլոր ստորագրված թղթերը պատմության աղբանոցն են նետվել»․ Միրզոյանը՝ խաղաղության երաշխիքների մասին«Խաղաղությունը պետք է երաշխավորեն գերտերությունները, ոչ թե Ալիևը»․ ԱբրահամյանԿարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին«Ինչո՞ւ խաղաղությունը չեղավ առաջինը, հետո՝ TRIPP-ը»․ Վարդևանյանը՝ համաձայնագրերի մասինԱրարատի մարզի ձկնաբուծարանում շուրջ 60 միլիոն դրամի վնաս է պատճառվել ջրային ռեսուրսներին. ԲԸՏՄԹրամփը հպարտանում է Ղազախստանի հետ իր գործընկերությամբ և անհամբեր սպասում է Տոկաևի հետ հանդիպմանըԿատարի էմիրը և Իրանի նախագահը Մոսկվայում քննարկել են Հորմուզի շուրջ ստեղծված իրավիճակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերըԱճառյան 1-ին փակուղում երթևեկության փոփոխություն կլինի․ տեղադրվել են տեսախցիկներԶելենսկին մեղադրել է Արևմուտքին Ռուսաստանին օգնելու մեջ«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ ՂազարյանԳերմանիայում ամբոխի մեջ մխրճված վարորդը, հնարավոր է, ճանաչել է զոհերին#ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ«Մարտի 1-ի և մյուս գործերի դեպքում իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ ՔոչարյանԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվելՖինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները Զելենսկիի հետ քննարկել են Պուտինի հետ զրույցը«Ես անում եմ այն, ինչ արել է Վազգեն Սարգսյանը»․ Միքայելյանը՝ լրագրողինՍի Ծինփինը շնորհավորել է Լուլա դա Սիլվային Բրազիլիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբՍառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերըՂահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի«Դուք խաղաղություն չեք խնամում, այլ կատարում եք Ադրբեջանի պահանջները»․ ՄաթևոսյանԴուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ ՌուբինյանինԻրանի խորհրդարանի խոսնակը խոսել է Խամենեիի վիճակի մասինՈրևէ փաստաթղթում Սյունիքի խնդիր չի եղել, դա Ադրբեջանի պահանջն է․ Արթուր ԽաչատրյանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Արարատ» պարային համույթի անդամներինTRIPP-ը առաջին հերթին Հայաստանի համար է կարևոր, ոչ թե Ադրբեջանի․Հռիփսիմե Գրիգորյան «TRIPP-ի մեկնարկից հետո Ադրբեջանը նոր պայմաններ կբերի»․ Նարեկ ԿարապետյանԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»
Ամենադիտված