Սիրիայում առևանգվել է Ռուսաստանի երկու և Իտալիայի՝ մեկ քաղաքացի. ՌԴ դեսպանատունը հաստատել է
ԱՐԽԻՎ
Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է Սիրիայի տարածքում ՌԴ երկու քաղաքացու առևանգման փաստը: Այս մասին հայտնել է դիվանագիտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Սերգեյ Մարկովը:
Մարկովը նաև հավելել է, որ առևանգումը տեղի է ունեցել երկուշաբթի օրը Թարթուս-Հոմս մայրուղու վրա: ՌԴ քաղաքացիների հետ միասին առևանգվել է նաև Իտալիայի քաղաքացի: Նրանք բոլորը, ըստ նախնական տվյալների, աշխատում էին մեկ մասնավոր ձեռնարկությունում: Իտալացի դիվանագետները ավելի վաղ հայտնում էին, որ խոսքը Լաթաքիայում գտնվող պողպատի ձուլման գործարարանի մասին է:
Դիվանագետի խոսքերով՝ առևանգման հանգամանքները պարզվում են, այլ մանրամասներ անվտանգության նկատառումներով չեն հրապարակվում. հայտնում է BBC-ն:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)