Զենքի կիրառման պատճառով ԱՄՆ-ում օրական 34 մարդ է մահանում. Նյու Յորքի քաղաքապետ
ԱՄՆ
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը կոչ է արել ԱՄՆ-ի իշխանություններին լրջորեն զբաղվել զենքով բռնության խնդրի լուծմամբ:
«Զենքի կիրառմամբ բռնությունն ազգային համաճարակ և ազգային ողբերգություն է, որն ավելին է պահանջում, քան ուղղակի բառերը»,-ասել է քաղաքապետը երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Բլումբերգը ներկայացրել է տվյալներ, որոնց համաձայն յուրաքանչյուր օր ԱՄՆ-ում զենքի կիրառմամբ միջինում մահանում է 34 ամերիկացի: Այս խնդրի լուծման հնարավոր տարբերակների շարքում Բլումբերգը առաջարկեց ԱՄՆ-ի կոնգրեսին զենքի ազատ շրջանառության վրա արգելք սահմանել: Զենքի վերահսկման հարցը չափազանց սուր դարձավ Կոնեկտիկուտ նահանգում վերջերս տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ 20-ամյա Ադամ Լանզան դպրոցում գնդակահարեց 20 երեխայի և 6 մեծահասակի՝ մինչև այդ տանը սպանելով մորը՝ Նենսի Լանզային, ով և տանը զենքի հավաքածու ուներ:
Նշենք նաև, որ ավելի քան 120 հազար ամերիկացի ստորագրել է ԱՄՆ-ի իշխանություններին ուղղված միջնորդությունը՝ պահանջելով սկսել քննարկումները զենքի ազատ վաճառքի վրա արգելք սահմանելու մասին. փոխանցում է Korrespondent.net-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)