«ՉԻ». Հերթական խուլիգանությունը՝ Սերժ Սարգսյանի վարորդապետի որդու մասնակցությամբ
Հայկական Մամուլ
«ՉԻ» տեղեկություններով՝ շաբաթ օրը հերթական խուլիգանության դեպքն է գրանցվել «Jose» գիշերային ակումբում: Խուլիգանական «օպերացիան» հրահրել և իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել Սերժ Սարգսյանի վարորդապետ Վաչիկ Ղազարյանի՝ Վաչոյի որդին՝ Մհերիկը: Վերջինս իր ընկերների հետ ակումբում զվարճանալիս է եղել և կողքի սեղանի տղաների հետ վեճի է բռնվել, որից հետո կողմերը սկսել են շամպայնի շշեր նետել միմյանց վրա: Թերթի տեղեկություններով՝ դեպքի վայր են շտապել ՀՀ ոստիկանության՝ գիշերային ծառայություն իրականացնող ստորաբաժանումները. ականատեսները փաստում են, որ Վաչոյի որդուն և նրա ընկերներին կարմիր բերետավորները բերման չեն ենթարկել որևէ բաժին, այլ հորդորել են հեռանալ տարածքից:
ՀՀ ոստիկանությունից թերթին տեղեկացրել են, որ իրենք ահազանգ չեն ստացել, և նմանատիպ դեպք գրանցված չէ իրենց մոտ: Թերթն ավելացնում է, որ նշված օբյեկը պատկանում է ՀՀԿ-ական գործարար Հարություն Փամբուկյանին, որը լքել է Հայաստանը և հիմա ակտիվ բիզնես գործունեություն է ծավալում Մոսկվայում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին