Թբիլիսիում 21-ամյա երիտասարդի են սպանել
Վրաստան
Թբիլիսիում երիտասարդ է սպանվել. Առկա տեղեկությունների համաձայն՝ ուշ գիշերին մահացու վիրավորում է ստացել 21-ամյա երիտասարդը։
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սպանության դրդապատճառն այս պահին հայտնի չէ։
Վրաստանի ՆԳՆ-ից լրատվամիջոցներին հայտնել են, որ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 108-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն), կատարվում են անհրաժեշտ բոլոր գործողությունները։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի
