11-ամյա աղջկա փորի հատվածում գոյացած ուռուցքը մայրը համարել է հղիություն
ԱՄՆ
11-ամյա ամերիկուհու ծնողները վստահ էին, որ 9-կիլոգրամանոց գոյացությունն իրենց աղջկա փորին հղիություն է. հաղորդում է LifeNews-ը:
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի բնակչուհու ծնողներն ապշած էին, երբ մի քանի ամիս բացակայությունից հետո վերադառնալիս հայտնաբերել էին, որ իրենց դուստրն այս ընթացքում գիրացել է 9 կիլոգրամով: Սակայն աղջնակը այնքան էր փակվել ինքն իր մեջ, որ չի ցանկացել հայտնել մորը իր կյանքից որևէ բան: Բժշկին այցելելուց հետո միայն պարզ էր դարձել, որ գոյացությունն աղջկա փորի հատվածում բարորակ ուռուցք է: Բժիշկները մոտ 2 լիտր ջուր են հանել աղջկա փորից և բարդ վիրահատություն իրականացրել, ինչից հետո միայն հաջողվել է ուռուցքը հեռացնել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)