NASA-ի երկվորյակ արբանյակները բախվել են Լուսնին (տեսանյութ)
Գիտություն և Մշակույթ
Ամերիկյան օդատիեզերական GRAIL գործակալության երկու արբանյակները՝ «Էբբ»-ը և «Ֆլոու»-ն իրականացրել են պլանավորված բախումը Լուսնի մակերևույթի հետ՝ Երկիր մոլորակի այս արբանյակի գրավիտացիոն դաշտը ուսումնասիրելու նպատակով. տեղեկացնում են NASA-ի մամլո ծառայությունից:
Երկվորյակ արբանյակները բախվել են Լուսնին դեկտեմբերի 18-ին՝ ժամը 2:28-ին, ինչպես և պլանավորված է եղել: Արբանյակների վայրէջքի տեղն անվանվել է առաջին անգամ տիեզերք դուրս եկած ամերիկուհի Սալի Ռեյդի պատվին:
Արբանյակներն արդեն սկսել են Լուսնի գրավիտացիոն դաշտի և ընդերքի ուսումնասիրությունը: Զոնդերն ուղարկվել էին Լուսնի մակերևույթի հետ բախման նպատակով, քանի որ նրանք արդեն սպառել էին իրենց հնարավորությունները: Լուսնի հետ բախումը տեղի է ունեցել Լուսնի հյուսիսային բևեռում:
Գիտնականները դեռևս ուսումնասիրում են արբանյակներից ստացվող տեղեկությունները:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)