Հայաստան այցելած թուրք լրագրողը Երևանը որպես «թուրքական» է ներկայացրել
Հրապարակումներ
Հայկական կողմի հրավերով Երևան այցելած CNN Turk-ի լրատվական բաժնի խմբագիր Իդրիս Արըքանն իր ռեպորտաժում Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող պարսկական Կապույտ մզկիթն, ինչպես նաև Երևանն անվանել է «պատմականորեն թուրքական»:
Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելն ուշադրություն է հրավիրել այս կեղծիքի վրա։
«Փաշինյանի հետ հարցազրույցի համար Երեւան եկած թուրք լրագրողներից մեկն այցելել է Կապույտ մզկիթ, այն, ինչպես նաև Երևանը, հայտարարել «պատմականորեն թուրքական»»։
