10 տարի առանց Հրանտ Մաթևոսյանի
Գիտություն և Մշակույթ
«Հրանտ Մաթևոսյանի լավագույն երկերը կերպավորման, իմաստային և ձևի առումով ազդեցիկ բյուրեղացումներ են, որոնք իրենց հերթին ներքին կապերով արտահայտիչ ու տեսանելի են դարձնում կյանքի ծանրանիստ ընթացքը, դառնում խոր ընդհանրացումներ՝ հոգսի, աշխատանքի, հողի ու գեղեցկության մասին»: Ահա այսպես է արտահայտվել գրականագետ Հրանտ Թամրազյանը արձակագիր Հրանտ Մաթևոսյանի մասին:
Այսօր լրանում է տասներորդ տարին, ինչ հեռացել է Հրանտ Մաթևոսյանը: Նրա գրական ժառանգությունը՝ կերպարների մտածողությամբ ու հոգեբանությամբ, պատմության մշտարթուն հիշողությամբ, խորապես ազգային է:
Մաթևոսյանի արձակը հարուստ է մանկությունից պատանեկություն ոտք դնող երեխաների հրաշալի կերպարներով: «Մեր վազքը» մանկապատանեկան ժողովածուի մեջ նույնպես հեղինակը հավատարիմ է կյանքի արժեքների գնահատման իր սկզբունքին և աշխատանքով գեղեցիկն արարելու բարոյախոսությանը:
Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով Հայֆիլմում նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Օգոստոս», «Աշնան արև», «Տերը» գեղարվեստական կինոնկարները, բեմադրվել են «Մեծ աշխարհի մեր անկյունը» (ՀՀ Պետական մրցանակ՝ 1983 թ.), «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր: Նրա երկերը թարգմանվել են շուրջ 40 լեզվով: «Քո տոհմը» (ռուսերեն) ժողովածուն 1984 թ-ին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)