Ադրբեջանը նախապատրաստվում է ներխուժել Հայաստան այն պահին, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ն կհարվածեն Իրանին․ Արմեն Այվազյան
Հրապարակումներ
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Այս գիշեր Իսրայելը վերսկսեց Գազայի ցեղասպանությունը՝ մեկ գիշերվա ընթացքում սպանելով առնվազն 350 պաղեստինցի։
Ադրբեջանն ակտիվորեն նախապատրաստվում է ներխուժել Հայաստան՝ մոտավորապես այն պահին, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ն կհարվածեն Իրանին։
Փաշինյանն ու ՔՊ-ն քնեցնում են հայ ժողովրդին՝ խաղաղության պայմանագրի մասին հեքիաթներ պատմելով, իսկ խորհրդարանական «ընդդիմությունը» զբաղված է ժամավաճառությամբ։
Տխուր և անպատրաստ վիճակ է։
Այնինչ պատերազմին պատրաստ լինելը չի նշանակում միայն զենք ունենալ, այլ նաև ոգի, միասնություն և կամք՝ ամեն գնով պաշտպանելու մեր հայրենիքը, ազգային արժանապատվությունը և ազատությունը։
Հայաստանին ՀԱՅԿԱԿԱՆ ռազմաքաղաքական ղեկավարություն է պետք...»։
