Սիրիայի ընդդիմադիր ուժերը կարող են օգտագործել քիմիական զենք և դրանում մեղադրել կառավարությանը. ՄԱԿ
Աշխարհ
ՄԱԿ-ում Սիրիայի պատվիրակն անհանգստություն է հայտնել, որ ընդդիմադիր ուժերը կարող են օգտագործել քիմիական զենք և դրանում մեղադրել կառավարությանը: Այս մասին հայտնում է The Daily Star անգլիական պարբերականը:
ԱՄՆ-ի հետախուզական աղբյուրները նշում են, որ Սիրիան ունի քիմիական զենք և այնքան հուսահատ վիճակում է գտնվում, որ կարող է օգտագործել այն իր իսկ բնակչության վրա: Բարաք Օբաման հայտարարել է, որ քիմիական զենքի օգտագործումը կարող է հարկադրել, որ ԱՄՆ-ն ներքաշվի պատերազմի մեջ:
Ջաֆարին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և նախագահ Բան Կի Մունին ուղղված նամակում նշել է, որ ահաբեկիչները և նրանց հովանավորող պետությունները կարող են զենքով ապահովել ընդդիմադիր ուժերին և այնուհետև մեղադրել կառավարությանը քիմիական զենքի օգտագործման մեջ:
Նա թուրքական Yurt թերթին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ թալիբները քիմիական զենք են պատրաստում թուրքական Գազիանթեփ քաղաքի մոտ, որը կարող է օգտագործվել Սիրիայի բնակչության դեմ:
Ջաֆարին կոչ է արել ՄԱԿ-ին՝ սիրիական կառավարությանը մեղադրելու փոխարեն գալ և ստուգել՝ այդպիսի տեղեկությունները հավաստի են, թե՝ ոչ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)