Ճապոնիայի ապագա վարչապետը ելույթի ժամանակ Օբամային շփոթել է Բուշի հետ
ԱՄՆ
Ճապոնիայի ապագա վարչապետ Սինձո Աբեն երեքշաբթի օրը՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամանի հետ ունեցած հեռախոսազրուցից հետո, ելույթ ունենալով լրագրողների առջև, սխալմամբ Օբամային անվանել է Ջորջ Բուշ. փոխանցում է AFP-ն:
Նրա շփոթմունքը հասկանալի է, քանի որ 2006-2007թթ. Աբեն արդեն զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը, որի ժամանակ ԱՄՆ-ը ղեկավարում էր Ջորջ Բուշ կրտսերը: Աբեն նկատել է իր սայթաքումը, երբ տեսել է լրագրողների ժպիտը և ուղղել սխալը:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի նախաձեռնությամբ, ով շնորհավորել է Սինձո Աբեին Ճապոնիայի Ստորին պալատում խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ: Ճապոնիայի վարչապետի պաշտոնը Աբեն ստանձնելու է դեկտեմբերի 26-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)