Աղբի վերամշակման գործարանի աշխատակիցն աղբի մեջ հայտնաբերել է 120,5 հազար դոլար
Աշխարհ
Ճապոնական Հիրոսիմա քաղաքում գտնվող աղբի վերամշակման գործարաններից մեկի աշխատկիցը աղբի մեջ հայտնաբերել է ավելի քան 10 մլն իեն (ավելի քան 120,5 հազար դոլար): Տեղական իշխանությունների հաղորդմամբ` իր գտածոն վերջինս հանձնել է ոստիկանությանը, որն այժմ փորձում է գտնել փողի տիրոջը: Այս մեծ գումարն աշխատողը նկատել էր տեսախցիկի միջոցով մանրացված աղբի հետ միասին:
Թղթադրամների մեծ մասը, սակայն, պատռված է: Ոստիկանությունում չեն բացառում, որ փողերը կարող էին գտնվել հին կահույքի մեջ, որը վերամշակման էին հանձնել տերերը: Ճապոնիայում, տեղական օրենքների համաձայն, երեք ամսվա ընթացքում որոնվում են գտածոյի տերերը: Եթե այդ ընթացքում տիրոջը գտնել չի հաջողվում, գտածոն հանձնվում է նրան, ով այն հայտնաբերել է: Ի դեպ, նման երջանիկներից շատերը հրաժարվում են վերցնել իրենց գտածը, քանի որ պատահածի շուրջ սովորաբար մեծ աղմուկ է բարձրանում, ինչը շատերին դուր չի գալիս: Մասնավորապես՝ գումարը գտածներին անհանգստացնում են տարբեր բարեգործական կազմակերպություններից՝ պահանջելով նվիրաբերել գումարի մի մասը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)