Բուլղարիան դիմել է ԱՄՆ-ին իր տարածքում ամերիկյան ռազմական ուժեր տեղակայելու խնդրանքով
Աշխարհ
Բուլղարիան դիմել է ԱՄՆ-ի իշխանություններին շարունակական հիմունքներով իր տարածքում ամերիկյան ռազմական ուժերի տեղակայման խնդրանքով: Այս մասին այսօր հայտնում է Труд թերթը, որին հայտնի են դարձել Բուլղարիայի պաշտպանության նախարարի և ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ու Պենտագոնի ներկայացուցիչների՝ դեկտեմբերի սկզբին կայացած հանդիպման մանրամասները: Ըստ երկու երկրների միջև գործող համաձայնագրի՝ Բուլղարիայում կարող են գտնվել մինչև 2.5 հազար զինվորական ԱՄՆ-ից: Նրանց թիվը կարող է ավելանալ մինչև 5 հազար: Բուլղարիայի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայության անհրաժեշտությունն այս երկրում բացատրում է տարածաշրջանում անվտանգության բարձրացման ձգտման հանգամանքով: Մյուս կողմից բուլղարական բանակի ղեկավարությունն այլ հնարավորություններ չի տեսնում ավելի փորձառու ամերիկյան գործընկերների կողմից իր կազմի ուսուցման և վարժեցման համար:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)