Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Mix Fight 59 մրցաշար Երևանում Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Փաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Wildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Մեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասին Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան Ողբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) 

Նոր մենաշնորհ՝ Փաշինյանի որոշմամբ․ ում գրպանն են հոսում QR դրոշմավորման միլիարդները. Factor.am

Հրապարակումներ

Factor.am-ը գրում է.

44-օրյա պատերազմի 4-րդ օրը, երբ իշխանությունը պետք է 24-ժամյա ռեժիմով զբաղված լիներ անվտանգային հարցերով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է մի որոշում, որով երկրում նոր մենաշնորհ է ստեղծել։ Խոսքն ապրանքների դրոշմավորման մասին է։ Դրոշմավորում, որ իրականացվում է միայն ԵՏՄ տարածքում։ Դրոշմավորում, որից ստացվող միլիարդները հոսում են ոչ թե պետական բյուջե և դառնում ճանապարհ, դպրոց կամ մանկապարտեզ, այլ հարստացնում են առանձին մարդկանց։ Ընդ որում, այսուհետ սա հավելյալ՝ «թաքնված հարկ» է գործարարների համար։ 

Ո՞վ է այս փոփոխության շահառուն, ո՞ւմ գրպաններն են լցվելու QR կոդերից ստացվող փողերը։ Factor TV-ն հետաքննել է այս «բարեփոխման ստվերը»։

Պետությունը՝ հանուն և ընդդեմ մասնավորի

2025 թվականի փետրվարի 6-ի Կառավարության նիստում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է ԵՏՄ պահանջը․ «2018 թվականին ԵՏՄ նոր համաձայնագրով Հայաստանը, ինչպես նաև մյուս անդամ երկրները պարտավորվել են նույնականացման միջոցով ապրանքների դրոշմավորման նոր համակարգ ներդնել, որն արդեն մեր առօրյայում կա»։

Թղթային դրոշմապիտակներից QR կոդերի (նույնականացման միջոցներով) անցնելու ծրագրի առաջին փուլը Հայաստանում սկսվել է 2024 թվականին՝ ներառելով ծխախոտը, ալկոհոլային խմիչքները, ջուրը։ 2025-ի փետրվարին Կառավարությունը հաստատել է QR կոդերով դրոշմավորման ենթակա 74 անուն ապրանքների ցանկը, ժամկետները և դրոշմավորման կանոնները: 

Դրոշմավորման պահանջը միայն ԵՏՄ երկրների համար է, այլ երկրներ արտահանելիս Հայաստանի գործարարները նման պարտավորություն չունեն։ Դրոշմավորման միջոցով ԵՏՄ հարկային-մաքսային ծառայությունները հատիկ առ հատիկ վերահսկում են միության տարածքում ապրանքների շրջանառությունը՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև վաճառք։ Սպառողն էլ կարող է ծանոթանալ ապրանքի բնութագրին և ստուգել՝ կե՞ղծ է այն, թե՞ իրական։ 

2024 թվականին տնտեսվարողներին տրամադրվել է 1 մլրդ 357 մլն հատ դրոշմապիտակ։ Դրանց համար պետությունը վճարել է 5 մլրդ 130 մլն դրամ։ Քանի որ 2025-ից ավելի շատ ապրանքներ պետք է դրոշմավորվեն, նշանակում է՝ ավելի շատ QR կոդեր են անհրաժեշտ լինելու։ Հետևաբար՝ բազմապատկվելու է նաև շրջանառվող միլիարդների չափը։

Խնդիրն այն է, որ մինչ այս՝ դրոշմապիտակների համար վճարում էր պետությունը, իսկ այսուհետ QR կոդերի համար վճարելու են գործարարները։ Ստացվում է՝ որպեսզի պետությունը վերահսկի գործարարներին, դրա համար պետք է վճարեն նույն գործարարները։ 

Տարօրինակ է նաև, որ բիզնեսին պարտադրվող դրոշմապիտակները տնտեսվարողներին տրամադրելու համար Կառավարությունն ինքը դրանք ձեռք է բերել մասնավորից` այդ ընկերությանը հռչակելով «ազգային օպերատոր»։ 

Այսինքն՝ կարգն ու գները սահմանում և վերահսկում է Կառավարությունը, իսկ վաճառքն իրականացնում ու շահույթ ստանում է մասնավորը, որը փաստացի մենաշնորհ ունի։

Ե՞րբ և ինչպե՞ս է ընտրվել ազգային օպերատորը

Ինչպես նշեցինք՝ այս հարցն այնքան կարևոր է եղել իշխանավորների համար, որ 44-օրյա պատերազմի 4-րդ օրը՝ 2020-ի սեպտեմբերի 30-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է գտել և հաստատել է ազգային օպերատորին ընտրող հանձնաժողովի կազմը։ Դրանում ներառվել են հիմնականում ՊԵԿ նախագահն ու տեղակալները:

Ազգային օպերատորի ընտրության մրցույթն անցկացվել է նոյեմբերի 12-ին՝ նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի ստորագրումից ընդամենը 3 օր անց, այն ժամանակ, երբ երկրում համատարած ցնցումներ էին։ Ընդ որում՝ մրցույթի պահանջներն ի սկզբանե այնպես էին սահմանված, որ Հայաստանում դրանց համապատասխանող մասնակից գտնելը դժվար կլիներ։ Օրինակ՝ «Օպերատորը պետք է վերջին 5 տարում ունենա էլեկտրոնային կառավարման համակարգերի մշակման, ներդրման և սպասարկման փորձ՝ իրականացված առնվազն 50 մլն դրամի պայմանագրերի շրջանակում։ Կոնսորցիումի դեպքում անդամներից առնվազն մեկը պետք է բավարարի սույն կետով սահմանված պահանջի իրականացմանը»։

Արդյունքում՝ դիմել է մեկ մասնակից, որն էլ դարձել է Ազգային օպերատոր։ Այսինքն՝ պատերազմի թեժ շրջանում Կառավարությունը մենաշնորհի իրավունք է տվել մի կոնսորցիումի, որի միայն մեկ անդամն է հայկական՝ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիան», մյուս երկուսը ռուսական ընկերություններ են՝ «Ցենտռ ռազվիտիյա պեռսպեկտիվնիխ տեխնոլոգիյ» և «ԱյՄարկ»։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Թմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ) Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Իսկանդեր» հրթիռների համար մարտկոցներ արտադրող գործարանի վրաՈստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները Բանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չեն. ԶելենսկիՌուսաստանի նկատմամբ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվել. Մեդվեդև Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար Չնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն «Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել ՌուսաստանինՀայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ ՄանասյանԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր
Ամենադիտված