Հարավային Կորեան առաջին անգամ կարող է ունենալ կին նախագահ
Աշխարհ
Չորեքշաբթի օրը կայանալիք ընտրությունների արդյունքում Հարավային Կորեան առաջին անգամ կարող է ունենալ կին նախագահ: Այս մասին նշում է Los Anjeles Times գործակալությունը:
Փարկ Ժեն-Հայը առաջին անգամ հանրային ճանաչում ստացավ 9 տարեկանից, երբ նրա հայրը 1961 թվականին իշխանության եկավ հեղաշրջման միջոցով:
Փարկը, ով այժմ 60 տարեկան է, քաղաքական վերլուծաբանների կողմից կոչվում է «սառցե թագուհի», քանի որ նա զուրկ է էմոցիաներից: Սեպտեմբերին նա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ներողություն էր խնդրում իր հոր կողմից գործադրված՝ մարդու իրավունքների ոտնահարումների համար: 1974 թվականին նա դադարեցրեց իր ուսումը Ֆրանսիայում, երբ մայրը մահացավ: Մինչ 1979 թվականը նա երկրի առաջին տիկինն էր, երբ նրա հոր անվտանգության աշխատակազմի ղեկավարը սպանեց նրան: Նա Ազգային խորհրդարանում էր՝ սկսած 1998 թվականից:
2002 թվականին նա առաջին անգամ առաջադրվեց որպես նախագահի թեկնածու, սակայն հաջողություն չունեցավ: Չորեքշաբթի օրը սպասվող ընտրություններում նա ունի բոլոր հնարավորությունները՝ հաղթանակ տանելու համար: Այդ մասին են փաստում նաև սոցհարցումները:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)