ԱՄՆ-ն պետք է բարձր մակարդակով միջամտի ղարաբաղյան հակամարտությանը. Փորձագետներ
Արցախ
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցի առաջընթացի համար Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ն, կարող են որոշիչ դեր խաղալ՝ կարգավորման գործընթացին բարձր մակարդակով միջամտության պայմանով. այս մասին ասել է Ջոնս Հոփքինսի համալսարանին կից Տրանսատլանտյան հարաբերությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Դեվիդ Մերկելը երկուշաբթի օրը Վաշինգտոնում կայացած միջազգային համագումարի ժամանակ. փոխանցում է Trend.az-ը:
«Ղարաբաղյան հակամարտությունը կարող է արդյունավոր կերպ օգտագործվել նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից»,-ասել է փորձագետը:
Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան համակարծիք է եղել Մերկելի հետ, ընդգծելով, որ պարտադիր չէ, որ միջամտությունը տարածաշրջանի «հրատապ խնդիրների» լուծմանն իրականացվի դեմոկրատական վարչակազմի կողմից. ըստ նրա՝ «դա կարող են անել նաև հանրապետական քաղաքական գործիչները»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)