Շիրակի համալսարանում փորձում են վերջնական ավիրել կրթագիտական մակարդակը. Կարապետ Պողոսյանն ահազանգում է
Հրապարակումներ
Ըստ մեզ ահազանգած դասախոսների համալսարանում փորձում են վերջնական ավիրել կրթագիտական մակարդակը։ Այս մասին գրել է Կարապետ Պողոսյանը.
«Վաղվանից սկսվում է մի քանի ամբիոնների վարիչների նոր ընտրական պրոցեսը։ Մեզ տեղեկացրել են, որ արդեն գիտխորհրդի կազմում գրեթե չեն ներառել համալսարանի դոկտոր֊պրոֆեսորների, զուտ պայմանավորված նրանց քաղաքական հայացքներով, կառավարման մարմինը ամբիոնի վարիչներ փորձում է նշանակել իր կամակատարներին, ըստ մեզ ահազանգող աշխատակիցների դրանք մարդիկ են, ովքեր նույնիսկ մաքուր հայերենին չեն տիրապետում։
ԲՈՒՀ֊Ի պրոֆեսորա֊դասախոսական կազմը ակնկալում է լրատվականների լայն աջակցությունը, որպեսզի կանխվի Շիրակի մայր բուհի վերջնական ավիրումը»։
