ԱՄՆ-ում ռեկորդային թվով ձայներ է հավաքել զենքի հասանելիությունը սահմանափակելու պահանջը
ԱՄՆ
ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքում տեղի է ունեցել տարրական դպրոցի հարձակման առաջին զոհերի՝ վեցամյա Նոա Պոզների եւ Ջեկ Պինտոյի հուղարկավորությունը: Մնացած զոհերի հուղարկավարությունը կանցկացվի շաբաթվա ընթացքում:
Սուրբ Ծննդյան տոնին հաշված օրեր են մնացել, մինչդեռ օրեր առաջ տեղի ունեցած սպանդը ցնցել է բոլորին: Տոնական իրերի փոխարեն բոլորի բնակարանները սգո ժապավեններն են զարդարում: Իսկ զենքի հասանելիության վրա օրենսդրական սահմանափակում դնելու պահանջով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային ուղղված դիմումը հավաքել է ռեկորդային թվով ստորագրություն: Երեք օրվա ընթացքում դիմումը ստորագրել է 160 հազար մարդ: Ավելի վաղ «Սենդի Հուք» դպրոցում զանգվածային սպանության առիթով հեռուստատեսային ելույթի ժամանակ Բարաք Օբաման հայտարարել էր, որ անհրաժեշտ է «խելամիտ միջոցներ ձեռնարկել՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)