Դատապարտյալը քանդել է բերանի կարերը և հանել ոտքերի մեխերը
Հայաստան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արթուր Սմբատյանը կարել էր բերանը և մեխել երկու ոտքը:
Այսօր Lurer.com-ի հետ զրույցում Քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը տեղեկացրեց, որ վերջինիս վիճակն արդեն նորմալ է, և նա վաղուց քանդել է բերանի կարերն ու ոտքերի մեխերը:
Նշենք, որ ինչպես դատապարտյալը, այնպես էլ նրա մայրը՝ Ռոզա Սարդարյանը, պահանջում էին ընդգրկել մետադոնային բուժման ծրագրում: Նշում էին նաև, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը «տարբեր պատճառաբանություններով մերժում է դատապարտյալին ընդգրկել «Մետադոն» կոչվող ծրագրում»:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի