Ժողովուրդը ցանկացած պահի կարող է ՔՊ–ից վերցնել իր իշխանությունը․ էկոնոմիկայի նախարար
Հրապարակումներ
Երբեք պետք չէ ընտրել այն մարդկանց կամ «քաղաքական» ուժերին, որոնցից հնարավոր չէ հետ վերցնել ձեր իշխանությունը։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ժողովուրդը իր իշխանությունը ժամանակավորապես (5 տարով) պատվիրակում է ԱԺ և ՏԻՄ ընտրություններում հաղթած ուժերին։
Շատ կարևոր է, որ ժողովուրդը իր իշխանությունը ընտրություններով տա մարդկանց, կուսակցությունների, որոնցից ցանկացած պահի կարող է հետ վերցնել իր իշխանությունը։
Օրինակ, ժողովուրդը ցանկացած պահի կարող է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից վերցնել իր իշխանությունը, սակայն, ինքներս մեզ հարց տանք, արդյո՞ք կարող է ժողովուրդը տալ իր իշխանությունը քոչարյանասերժական խմբավորումներին ու այլևս հետ վերցնել։ Վստահ եմ՝ ոչ։
Հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ ցանկացած ընտրություններում, երբ ձեր ձայնը պետք է տաք այս կամ այն ուժին, մեկ հարց ձեզ տվեք, արդյո՞ք ես կարող եմ հետ վերցնել իմ իշխանությունը այս կամ այն քաղաքական ուժից, թե՞՝ ոչ»,– գրել է նա։
