Մրցանակներ՝ ԵՊԲՀ ՈՒԽ նախագահներին և ռեկտորներին
Հասարակություն
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15.00-ին, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում տեղի կունենա բուհի ուսանողական խորհրդարանի 20-ամյակին նվիրված հանդիսավոր ցերեկույթ։ Ցերեկույթը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանը։
Միջոցառման ընթացքում Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի հոբելյանական «Ոսկե շքանշանով» կպարգևատրվեն բուհի ուսանողական խորհրդարանի նախկին տարիների ղեկավարները՝ Արտակ Գրիգորյանը, Սամվել Ափինյանը, Արմեն Աշոտյանը, Արմեն Հակոբյանը,Կարեն Ավագյանը, Ավագ Ավագյանը, Կարեն Ակոպյանը։
Կպարգևատրվեն վերջին 20 տարիների ընթացքում բուհը ղեկավարած ռեկտորները, ինչպես նաև՝ ՈՒԽ 20 տարիների բոլոր նախագահության անդամները:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը