Շարունակական գործազրկությունը կարող է հանգեցնել հոգեկան շեղումների
Հասարակություն
Մարդկանց մոտ, ովքեր 6 ամսից ավելի չեն կարողանում աշխատանք գտնել, սթրեսի և անհանգստության վիճակը կարող է վերաճել խրոնիկ հոգեկան շեղումների, այս մասին այսօր հայտնում է Սերբսկու հոգեբուժության կենտրոնի դատական և սոցիալական բաժնի ղեկավար, բժշկական գիտութոյունների դոկտոր Նատալյա Բուկրեևան, փոխանցում է РИА Новости-ն:
«Անգործության մակարդակը ուղիղ կախվածություն ունի սթրեսի և խուճապի զգացողության աճի հետ: Երկարատև՝ 6 ամսից ավելի տևող գործազրկության դեպքում այդ վիճակը սկսում է խրոնիկ բնույթ կրել, ինչն ուղղակիորեն ազդում է նյարդային և սթրեսի ու խուճապի հետ կապված հիվանդություններ ձեռք բերելու վրա, որոնց թվում է նաև ընկճախտը», - նշում է բժիշկը:
Բուկրեևան նաև հավելել է, որ ճգնաժամի շրջանում հոգեբանական սթրեսի վիճակ է գրանցվում բնակչության 80%-ի մոտ: Առողջապահության համաշխարհային կազմակերության տվյալներով՝ ընկճախտի տարածվածությունը աշխարհում հասնում է 26%-ի՝ կանաց մոտ և 12%-ի՝ տղամարդկանց մոտ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը