Կան դժվարանցանելի ճանապարհային հատվածներ
Հասարակություն
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19.00-ի դրությամբ, բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Բերդ-Ճամբարակ, Սևան-Ճամբարակ, Իջևան-Նոյեմբերյան, Գորիս-Կապան, Աշտարակ-Գյումրի, Երևան-Եղվարդ ավտոճանապարհները: Ուժեղ ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով Սելիմի լեռնանցքը ժամանակավորապես փակ է:
Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը