Գերմանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի անվտանգության ուժերի դեմ
Վրաստան
Գերմանիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել «Վրաստանում բողոքի ցույցերը ճնշելու համար պատասխանատուների» դեմ։
«Մոտ երեք ամիս վրացիները բողոքի ցույցեր են անում՝ հանդես գալով ԵՄ-ում ապագայի և երկրի ղեկավարության կուրսի դեմ։ Նրանք շարունակում են բախվել ահաբեկումների, ձերբակալությունների և բռնությունների հետ: Այսօր Գերմանիան մուտքի լրացուցիչ արգելքներ է սահմանել մի շարք պաշտոնյաների համար, ովքեր պատասխանատու են Վրաստանում բողոքի ցույցերը ճնշելու համար»,- ասված է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
2024 թվականի դեկտեմբերին Գերմանիան մուտքի արգելք սահմանեց Վրաստանի ինը քաղաքացիների համար, ովքեր պատասխանատու են «խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության» համար, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Վախաթանգ Գոմելաուրիի դեմ։
