Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջ Զելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ Գիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականը Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը 

Ծառուկյանական պատգամավորներն արդեն դատի են տալիս

Վերլուծական

Հայաստանի երկրորդ կուսակցության՝ նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին հայտարարելու հենց հաջորդ օրը ԲՀԿ-ական պատգամավորներից մեկի մտքով անցավ մեզանից պատիվ պահանջել:

Ուրեմն, Վահագն Մախսուդյան անուն-ազգանունով պատգամավոր գոյություն ունի այս կուսակցությունում, այն էլ՝ արդեն երկրորդ գումարումն է, որ այս պատգամավորը գոյություն ունի այստեղ: Ճիշտ է, այս պատգամավորի մասին այս տարիների ընթացքում երևի թե ոչ մի անգամ չէր էլ գրվել և, թվում էր, թե մեր անդրադարձը դեռ մի բան էլ պետք է շնորհակալությամբ ընդունվեր, քանի որ ուշադրություն էինք դարձրել այս՝ ոչ մեկի կողմից ուշադրության չարժանացող պատգամավորի աշխատանքին, այն բանին, որ այս պատգամավորը վերջապես հարց էր հնչեցրել Ազգային ժողովում, սակայն, ինչպես տեսնում ենք, մենք այլ կերպ ենք գնահատում իրերն ու երևույթները, ազգի ընտիրները՝ միանգամայն այլ: Մեր հարգարժան պատգամավորը մի քանի օր շարունակ «ԲՀԿ այլընտրանքացումն ու «ԲԱՄՕ»-ի Հակոբի աներոջ կերպափոխումները» հոդվածը մանրազնին ուսումնասիրելուց և վերջապես ինչ-ինչ բաներ հայտնաբերելուց հետո երկու էջանոց հոդվածի վերաբերյալ չորս էջանոց նկատառումներ-հերքում է ուղարկել՝ պահանջելով իրենից ներողություն խնդրել:

Եվ այսպես, պատգամավորը հատկապես վիրավորվել է այն փաստից, որ նվաստս իրեն բնութագրել եմ հետևյալ կերպ. «Այս պատգամավորը երբևէ աչքի չի էլ ընկել բոցաշունչ ճառերով, ակտիվությամբ, որևէ մեկը նրան տեսնելիս երբևէ գլխի չի էլ ընկնի, թե այդ՝ անգամ արտաքնապես աչքի չընկնող անձնավորությունը ՀՀ օրենսդիրներից մեկն է»: «Նշված նախադասությունը լրագրողական էթիկայի խախտում է և վիրավորում է ինձ»,- գրել է մեզ օրենսդիրը և պահանջել ներողություն խնդրել:

Ես, իհարկե, պատրաստ եմ ներողություն խնդրել հարգարժան Վահագն Մախսուդյանից և ընդունում եմ, որ իսկապես սխալվել եմ, քանի որ ինչպես հարկն է չեմ կարողացել գնահատել Վահագն Մախսուդյանի առինքնող տղամարդկությունը, հասակի սլացքը, աչքերի փայլն ու մյուս հմայքները: Դե, ի՞նչ ասեմ, ճաշակին ընկեր չկա, այնպես որ այս եզակի դեպքում թերևս ճաշակս էր ու երիտասարդությունս, որ չկարողացա գնահատել անգնահատելին՝ տուրք տալով երիտասարդ ու առնական տղամարդու իդեալի իմ թյուր պատկերացումներին:

Դե, այն, ինչ կախված է ինձնից, իմ սուբյեկտիվ ընկալումից, ես, իհարկե, կարող եմ ընդունել և հասկանալ, բայց ինչ վերաբերում է ուրիշներին, ՀՀ շարքային քաղաքացիներին, որոնց ո՛չ Վահագն Մախսուդյան անուն-ազգանունն է ծանոթ, ո՛չ էլ առավել ևս պատգամավորի առինքնող ու վսեմաշուք արտաքինը, ես իսկապես ոչինչ անել չեմ կարող: Ո՞վ է մեղավոր, որ այս պատգամավորն առանձնապես ակտիվ չէ, քաղաքական համարձակ ու բոցաշունչ ելույթներով հանդես չի գալիս, եթե տարվա մեջ մի ելույթ էլ ունենում է, ապա ո՛չ այնպիսի, որ ստիպի ընտրողներին մտապահել այն հնչեցնողին: Ո՞վ է մեղավոր, որ Մախսուդյան Վահագնն օրենսդրական նախաձեռնություններով հանդես չի գալիս (սրա դեմ փաստարկներ ունենալու դեպքում պատգամավորին խորհուրդ ենք տալիս բացել parliamentmonitoring.am կայքը. արդեն բավական ժամանակ անցել է, սակայն օրենսդրական նախաձեռնությունների դիմաց այս օրենսդրի հաշվեկշռում զրո է, ելույթների դիմաց՝ նույնպես):

Հաջորդ մեղադրանքով իր պարտականությունները թերի կատարող պատգամավորն ինձ մեղադրում է իր վսեմաշուք անձի կողմից բարձրացրած հարցը լավ չհասկանալու մեջ (խոստովանեմ, կյանքիս մեջ սա առաջին դեպքն է, որ ինչ-որ մեկը կասկածում է իմ մտավոր ընդունակությունների վրա… մինչև հիմա, որպես կանոն, «կրակն են ընկնում» իմ՝ շատ բան հասկանալու պատճառով) և մեջբերելով կրկնում է ձևակերպումս՝ «թե ինչո՞ւ ապօրինի շինարարություն անողները, կանաչ տարածքներ փչացնողներն ավելի խիստ պատիժների չեն ենթարկվում»: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ պատգամավորի կողմից որպես զրպարտություն և վիրավորանք ընկալվում է հաջորդ մեկնաբանությունը՝ «փեսայի շնորհիվ ԲՀԿ ցուցակ «սողոսկած» նույն անձնավորությունը փորձում է իրեն ընդդիմադիր կամ այլընտրանքային, այսինքն՝ կառավարության օրինագծերին դեմ արտահայտվող պատգամավորի կեցվածք ապահովել՝ ի դեպ, չհասկանալով անգամ, որ իր պահանջներն ու վրդովմունքը տրամագծորեն հակառակ են ժողովրդի շահին»: «Նախ, «ԲՀԿ ցուցակ «սողոսկած»» արտահայտությունը համարում եմ վիրավորանք իմ անձի նկատմամբ»,- հերթական վիրավորանքն է արձանագրում ազգընտիրը:

Պատգամավորից շատ ավելի լավ իմանալով կուսակցական սխեմաների կազմման ընթացակարգն ու նրբերանգները, այնուամենայնիվ, դժվար է հավատալ, որ հենց ինքը՝ մեծարգո պատգամավորը, գաղափար անգամ չունի, թե ինչպես են մտնում ցուցակ ու հենց այս առումով ավելի քան հետաքրքիր է, թե մեծարգո պատգամավոր Վահագն Մախսուդյանի կարծիքով ինքն այդ ո՞ր արժանիքների, եթե ոչ հենց փեսայի՝ երբեմնի իսկապես մեծահարուստ, հիմա սակայն կասկածելի կապիտալի տեր «ԲԱՄՕ»-ի Հակոբի շնորհիվ է հայտնվել ԲՀԿ խմբակցությունում (իրականում արդեն «ԲԱՄՕ» ընկերություն չկա էլ՝ եղբայրները բաժանվել են վաղուց, ունեցվածքն էլ մասնատել, ինչպես հայտնի է, անգամ Հայաստանում վարկերը փակել չկարողանալու պատճառով Մարզահամերգային համալիրն էլ գրեթե կորցրել են: Ի դեպ, Մուրադյան եղբայրները, նրանց անձնական կյանքը բավական հետաքրքիր դրվագներով են լեցուն, սակայն սա լրիվ ուրիշ թեմա է, որին դեռ առիթ կունենանք անդրադառնալու): Եթե վիրավորված պարոն ազգընտիրն այս առումով ինչ-ինչ պատրանքներ ունի, ապա խորհուրդ ենք տալիս երազանքների հովտից անցնել պրագմատիկ դաշտ, իսկ դրա համար մեծ ջանքեր հարկավոր էլ չեն. հարկավոր է միայն բացել ԲՀԿ ցուցակը և մեկ առ մեկ ուսումնասիրել այնտեղ հանգրվանածների անցած ճանապարհը: Սթափ դատելու դեպքում մեր հարգարժան պատգամավորը կհասկանա, որ Գագիկ Ծառուկյանի ձեռամբ կազմվող ցուցակ մուտք է գործում կամ ա լյա Վարդան Օսկանյան, Գուրգեն Արսենյան, Նաիրա Զոհրաբյան, Վահե Հովհաննիսյան՝ ինքն իրենով ինչ-որ բան ներկայացնող ու ճանապարհ անցած մարդը կամ ա լյա Կարո Կարապետյան (Յուվեցի Կարո), Աբրահամ Մանուկյան և այլք՝ այսինքն՝ «փողի տրցակները»: Ուշադիր զննությունից հետո եզրակացությունն ու սեփական անձն ինչ-որ կատեգորիայում տեղավորելու գործը թողնում ենք մեր վիրավորված ազգընտիրին, եթե, իհարկե, վիրավորանքը թույլ կտա հիշյալ անձնավորությանը սթափ գնահատել սեփական կարողություններն ու օբյեկտիվ իրականությունը:

Մախսուդյանը վիրավորվել է նաև այն բանից, որ մեջբերել ենք իր համագյուղացիների պատմություններից մեկը՝ «Մախսուդի Վահագը (այսպես են նրան կոչում գյուղում) այն մարդն էր, որ ամեն օր գործի էր գնում Մարտունի դատարկ ավտոմեքենայով՝ ուշադրություն չդարձնելով ճանապարհին կանգնած ու ցրտաշունչ ձմռան օրերին մրսող ջահել ուսանողներին»: Պատգամավորն ասում է, թե ինքը հովանավորել է ուսանողներին և նրանց համար անվճար երթևեկություն ապահովել: Սա ասում է պատգամավորը, իսկ ահա մեր տեղեկություններով, անվճար երթևեկություն ապահովվել է միայն 2007թ. խորհրդարանական ընտրությունների հետ կապված՝ այն էլ դարձյալ ԲՀԿ բարեգործական ակցիաների շրջանակում. ուսանողներին անվճար երթևեկություն ապահովելու մեջ, ինչպես հայտնի է, Գագիկ Ծառուկյանին հավասարը չկա. ըստ երևույթին, ընտրությունների հետ կապված հանրապետական բարեգործական մարաթոն է կազմակերպվել, շատ հավանական է՝ հենց ԲՀԿ դրամագլխով, որի՝ Մարտունուն բաժին ընկնող մասն էլ հենց որոշել է իրենով անել «շուստրի» պատգամավորը:

Ի դեպ, պատգամավորի բարեգործական հնարավորությունների հետ կապված երևի թե արժե մեջբերել ևս մի դրվագ՝ այս անգամ սեփական փորձից: Մի անգամ Գեղարքունիքի ներկա մարզպետ, նախկին պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը որոշեց ինձ ծանոթացնել իր համերկրացու հետ: Ես էլ, քաղաքավարությունից ելնելով, ինչ-որ բան ասելու նկատառումով հիշեցի, որ պատգամավորի հարազատ գյուղը՝ Զոլաքարը, շատ տարիներ առաջ ինձ մոտ տպավորվել էր գյուղ տանող ճանապարհի երկու կողմերը եզերող գեղեցիկ բարդիներով: Այսօր այդտեղ ծառ չկա: Հարցիս, թե հնարավոր չէ՞ մի քանի ծառ տնկել, որոնք մի տեսակ գյուղի խորհրդանիշներն էին, պատգամավորը մի այնպիսի ծանրությամբ վրա բերեց. «դեեեե՜՜, գիտե՞ք, էդ պիտի ջու՜՜ր քաշվի, էդ շատ դժվար գործ ա...», որ կարծես խոսքը Հայոց հարցին էր վերաբերում: Իմ նշած ճանապարհն անցնում է Սևանի կողքով՝ լիճը մի 100 մետր է հեռու: Թե ինչ կարգի բարեգործությունների է ընդունակ կամ ինչ կարգի բարեգործություններ կարող է արած լինել Սևանից 100 մետր հեռավորության վրա մի քանի ծառ տնկելու անընդունակ մեկը, երևի թե չարժե անգամ մեկնաբանել:

Ինչ վերաբերում է պատգամավորի վերջին վիրավորանքին՝ Ազգային ժողովից վարձով ապրելու համար մարզերի պատգամավորներին տրվող գումարը ստանալու վերաբերյալ, ապա դա ևս, հարգարժան պատգամավորին ասենք, որ ճշտվել է հենց նույն Ազգային ժողովից (ի գիտություն բոլոր վիրավորվողների՝ բոլոր նյութերի հիմքում դրվում են բացառապես փաստեր և միմիայն փաստեր, ընդ որում, իմ պրակտիկայից ելնելով, դրվում են փաստերի ընդամենը մի մասը՝ մեծ մասը թողնվում է պահեստազորում): Ի դեպ, պաշտոնական պատասխանը կարող ենք տրամադրել հարգարժան պատգամավորին ստացվելուն պես (գրավոր պաշտոնական պատասխանը ստացվում է ավելի ուշ, քան հնարավոր է ճշտել սեփական աղբյուրներով):

Իսկ վերջում, մեր հարգարժան պատգամավորին տեղեկացնենք, որ Lurer.com-ն արդեն իսկ շարք է սկսել՝ պարզելու վարչական շրջանների ղեկավարներից յուրաքանչյուրի՝ սեփական թաղում ունեցած իրական վարկանիշը: Թաղապետերի գործունեության գնահատումից հետո մենք անցնելու ենք մեր ազգընտիրների գնահատմանը, որի շրջանակներում հատուկ մեր հարգարժան պատգամավոր Վահագն Մախսուդյանի խաթր նկարահանող խումբ կգործուղենք Գեղարքունիքի մարզ՝ պարզելու, թե գոնե իր հարազատ մարզում ինչքանո՞վ են տեղյակ Մախսուդյան-պատգամավորի գործունեությունից. ճիշտ է, մենք գործ ունենք ոչ թե մեծամասնական պատգամավորի, այլ համամասնական ընտրակարգով խորհրդարան անցած անձնավորության հետ, այնուամենայնիվ, անկախ ամեն ինչից, մարդուն՝ հատկապես պատգամավորին, երևի թե ավելի լավ ճանաչում են հենց սեփական հողում: Ընդ որում, խոստանում ենք նկարահանման արդյունքների չմոնտաժված օրինակն ուղարկել անձամբ «գլխավոր հերոսին»: Երևի թե դա կօգնի մեր ազգընտիրին այսուհետ ավելի սթափ ընկալել իրականությունն ու օբյեկտիվ գնահատել ինքն իրեն և իր գործունեությունը:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում
Ամենադիտված