ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Wildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Մեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասին Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան Ողբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱ Նիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասին Տիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենք 

Փաշինյանի դատապարտելի հայտարարությունները թուրք լրագրողներին․ Սասունյան

Հրապարակումներ

Այս շաբաթ իմացա, որ Հայաստանի կառավարությունը 7.5 միլիոն դրամ (մոտ 19 հազար դոլար) է ծախսել տասը թուրք լրագրողների ճամփորդության, բնակության և սննդի համար, որոնք հրավիրվել էին Երևան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույց անցկացնելու համար: Բարեբախտաբար, դա մեծ գումար չէ, սակայն նրանց ծախսերը հոգալը լրագրողական էթիկայի խախտում է:

Ես նաև տեղեկացա, որ հարցազրույցից առաջ վարչապետի օգնականները վերցնել են թուրք լրագրողների բջջային հեռախոսներն ու տեսախցիկները, որպեսզի նրանք չկարողանան ձայնագրել հարցազրույցը։ Ձայնագրությունն արվել է բացառապես վարչապետի գրասենյակի կողմից։ Սա լրագրողների հետ վարվելու շատ անսովոր և անընդունելի ձև է։

Հետաքրքիր է, որ թուրք լրագրող Ֆերհաթ Բորաթավը նշել է, որ «խցիկները [Երևանի օդանավակայանում], որտեղ նստած էին հայ ոստիկանները, բերվել են Թուրքիայից Վրաստանի տարածքով»։

Թուրք լրագրողը հետաքրքրվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հաճախակի մեկնաբանություններով։ Նա հարցրեց. «Ուզում եմ, որ անդրադառնայիք այս թեմային ուշադրություն դարձնելու պատճառներին։ Թե՛ այստեղի ձեր քաղաքացիների, թե՛ սփյուռքի շրջանակներում ինչի՞ եք փորձում հասնել դրանով»:

Փաշինյանը պատասխանեց. «Իմ ընկալումն այն է, որ պատմության մեր դասերը մենք պետք է ծառայեցնենք այսօրվա մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության պետության շահերին, պետական շահերին և ապագայի շահերին։ Եվ իմիջիայլոց, իմ ընկալմամբ, այս խոսակցությունը հասունացած է և Հայաստանում, և Սփյուռքում …. ոչ միայն ներհայաստանյան կամ հայերի միջավայրում, այլև տարածաշրջանային առումով, որովհետև դա էլ է հարց։ Պատմությունը ինչի՞ համար ենք օգտագործում, որ պատմական կոնֆրոնտացիաները դառնան հավիտենակա՞ն, թե՞ պատմական կոնֆրոնտացիաները մեզ համար ուղերձ են՝ խաղաղ, համագործակցված, տարածաշրջանային իմաստով կայուն ապագա կառուցելու համար։ Ես այս երկրորդ ընկալման կողմնակից եմ»։

Մեկ այլ թուրք լրագրող հարցրեց. «Դուք օգտագործում եք ‘internal armenization of genocide’ [ցեղասպանության ներքին հայացում]։ Ուզում եմ հասկանալ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններում ցեղասպանության հարցը ինչպիսի՞ ազդեցություն ունի հիմա: Ըստ Ձեզ՝ դա արդեն նախկին, անցյալ փուլ է, նախկինո՞ւմ է մնացել այդ հարցը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով: Եվ Հայաստանը նախկինում քաղաքականություն էր վարում, ինչպես գիտենք, որպեսզի ցեղասպանությունը տարբեր երկրների խորհրդարանների կողմից ընդունվի և այլն։ Կարո՞ղ ենք ասել, որ այս քաղաքականությունն արդեն չի կիրառվելու։ Նույն կերպ ձեր Սահմանադրության ներածական մասում կան բաժիններ, որտեղ տեղ են գտել Արևմտյան Հայաստան և ցեղասպանություն արտահայտությունները։ Եթե Սահմանադրությունը փոխվի ձեր երկրում, դրանք տեղ չե՞ն գտնելու նոր սահմանադրության մեջ»։

Փաշինյանն պատասխանեց՝ ասելով, որ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր»: Այդուհանդերձ, նա հավելեց, առանց օգտագործելու ցեղասպանություն եզրույթը. «Հայաստանում և հայության շրջանում դա անառարկելի ճշմարտություն է։ Այսինքն, ուղղակի մեր իրականության մեջ հնարավոր չէ դա կամ ժխտել, կամ ուրանալ, որովհետև դա բոլորիս համար անուրանալի ճշմարտություն է, բայց խոսքը դրա մասին չէ»։ Այնուհետև նա նվազագույնի հասցրեց ցեղասպանության ճանաչման նշանակությունը՝ ասելով, որ երբ հեռավոր երկրները նման որոշում են ընդունում, երբ ոգևորությունը մարում է, հաջորդ պահին հարց է ծագում «իսկ այդ որոշումն ի՞նչ է մեզ տալիս մեր անմիջական միջավայրի հետ մեր հարաբերություններում։ Երբ մենք անմիջական միջավայրում ունենում ենք լարումներ, այդ լարումներն ինչքանո՞վ են նպաստում մեր երկրում, մեր տարածաշրջանում կայունությանը, խաղաղությանը և այլն, և այսպես շարունակ»։

Իր 90 րոպեանոց հարցազրույցի ողջ ընթացքում Փաշինյանը միայն մեկ անգամ օգտագործեց ցեղասպանություն եզրույթը, մինչդեռ թուրք լրագրողն իր հարցում չորս անգամ օգտագործեց ցեղասպանություն եզրույթը։ Մնացած ժամանակ Փաշինյանը ցեղասպանությունն անվանեց «որոշում» (6 անգամ), «այն» (3 անգամ), «պատմություն» (39 անգամ), «մեծ ողբերգություն» (մեկ անգամ)։

Փաշինյանը սխալվեց, երբ ասաց, որ «այն ժամանակաշրջանը, երբ տեղի է ունեցել այդ մեծ ողբերգությունը, եղել է մի ժամանակաշրջան, երբ չի եղել Հայաստանի Հանրապետություն»։ Հայաստանի վարչապետը կարծես թե չգիտի, որ Հայոց ցեղասպանությունը տևել է 1915-1923 թվականներին, այդ ընթացքում՝ 1918-1920 թվականներին, եղել է անկախ Հայաստանի Հանրապետությունը։

Շատ հիասթափեցնող էր նաև Փաշինյանի այն հարցը, թե ինչ տվեց մեզ հեռավոր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Նա պետք է իմանա, որ եթե չլիներ Սփյուռքի տասնամյակների ձգտումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, աշխարհում ոչ ոք մինչ այժմ չէր հիշի, որ եղել է նման ցեղասպանություն, ինչից թուրքական կառավարությունը շատ գոհ կլիներ: Ճանաչումից անդին, մի օր, երբ Հայաստանում ազգային իշխանություն կլինի, և միջազգային համապատասխան հանգամանքներ ստեղծվեն, հայերը հետամուտ կլինեն փոխհատուցում ստանալու Ցեղասպանությունից իրենց կրած կորուստների համար, ներառյալ բռնագրավված հայկական ունեցվածքը և բռնազավթված տարածքները:

Փաշինյանը շարունակեց՝ ասելով, որ Հայաստանին պետք է խաղաղություն հաստատել իր անմիջական հարևանների հետ, ոչ այնքան Ավստրալիայի, Նոր Զելանդիայի կամ Բրազիլիայի հետ։ Նա կարծես թե չի հասկանում, որ իրական խաղաղությունը պետք է հիմնված լինի պատմական ճշմարտության և արդարության վրա, այլ ոչ թե ռևիզիոնիզմի և կեղծիքների վրա: Նա շարունակեց՝ Թուրքիան չպետք է սպառնալիք լինի Հայաստանի համար, ինչպես Հայաստանը չպետք է սպառնալիք լինի Թուրքիայի համար: Վարչապետը երևի թե ապրում է երևակայական աշխարհում։ Համոզված եմ, որ նախագահ Էրդողանն անքուն գիշերներ չի անցկացնում՝ մտահոգվելով, որ Հայաստանը կարող է ամեն պահի հարձակվել Թուրքիայի վրա։ Նա անհանգստանալու շատ ավելի կարևոր խնդիրներ ունի:

Փաշինյանը շարունակում է ծաղրել պատմական Արևմտյան Հայաստան հասկացությունը՝ ասելով, որ Արևմտյան Հայաստանը ներկայիս Հայաստանի Հանրապետության արևմտյան մասի քաղաքներն են։ Եվ հետո, թաքցնելու համար հայկական տարածքների իր զիջումները, նա ծիծաղելի հայտարարություն է անում, որ այս օրերին աշխարհագրական սահմաններ չկան՝ շնորհիվ սոցիալական ցանցերի և համացանցի, որոնք հատում են բոլոր սահմանները:

Ինչպես և սպասվում էր, թուրք լրագրողներն անդրադարձան վարչապետի հետ հարցազրույցին թուրքական տեսանկյունից՝ ընդգծելով, որ ցեղասպանության հարցի վերաբերյալ Փաշինյանի «հաշտվողական մոտեցումը» և Թուրքիայից տարածքային պահանջների մերժումն այլևս խոչընդոտներ չեն հայ-թուրքական հարաբերություններում։ Այնուամենայնիվ, հատկապես սկանդալային թուրք լրագրող, CNN Turk-ի լրատվական տնօրեն Իդրիս Արքանը, Երևանի Կապույտ մզկիթի դիմաց կանգնած, կեղծորեն հայտարարեց թուրքական հեռուստատեսությամբ, որ պարսիկների կառուցած մզկիթը, որը պատմական տեսարժան վայր է Հայաստանի մայրաքաղաքում, թուրքական է: Նա նույնիսկ հանդգնեց Երևանը նկարագրել որպես պատմական թուրքական քաղաք։ Ահա թե ինչպես հատուցեց CNN Turk-ի լրատվական տնօրենը Փաշինյանին՝ Հայաստան կատարած ամբողջությամբ վճարված ուղևորության համար։

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Թմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ) Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Իսկանդեր» հրթիռների համար մարտկոցներ արտադրող գործարանի վրաՈստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները Բանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չեն. ԶելենսկիՌուսաստանի նկատմամբ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվել. Մեդվեդև Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար Չնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն «Ոսկե գնդակ»-2026․ պատմական մրցանակաբաշխություն՝ առաջին անգամ Ֆրանսիայից դուրս Իրանի փոխնախագահն աջակցել է գիտության նախարարին, որին Ադրբեջանը քննադատել էր Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել ՌուսաստանինՀայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ ՄանասյանԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 12 հարցԱլեն Սիմոնյանը և Գերտ Յան Կուպմանը կարևորել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցերNBC. Իլինոյսի տասնմեկ շրջաններ կքվեարկեն 51-րդ նահանգը ստեղծելու օգտինԱշտարակում 38-ամյա տղամարդը սպառնացել է բռնություն գործադրել շտապօգնության բժիշկների նկատմամբՀունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդովTimes-ը հրապարակել է Ուկրաինայի համար հաշտության պայմաններըԵղոյանը չի բացառել կաթողիկոսին քննիչ հանձնաժողով հրավիրելու հնարավորությունըԲըրնհեմը բացառում է Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների հնարավորությունըԴատարանը թույլատրել է Արշակ Խաչատրյանին բուժման նպատակով դուրս գալ ՎաղարշապատիցERR․ Էստոնիան Նարվայի մոտակայքում ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում
Ամենադիտված