Այն հատվածը, որտեղ Ավետը վիրավորում է «X-ֆակտորի» մասնակցին, մոնտաժվել է
Հասարակություն
Երեկ հեռուստատեսությամբ ներկայացվեց «X Factor» նախագծի հերթական մասը, որն աչքի ընկավ միջադեպերով: Մասնակիցներից մեկը՝ Իրանից եկած Շաքե Մովսիսյանը, նեղացավ Ավետ Բարսեղյանի կարծիքից ու որոշեց լքել բեմը, սակայն նրան հետ կանչեցին ու շարունակեցին հայտնել վճիռները: Ի վերջո, աղջիկը ներողություն խնդրեց ժյուրիի անդամ Ավետից, թվում էր՝ ամեն բան ավարտվեց:

Երբ Youtube-ում հայտնվեց Շաքեի ելույթի տեսանյութը, նա հանդես եկավ մեկնաբանությամբ: «Գիտեք ինչ` ինքս Շաքեն եմ, բայց ես իսկապես չէի սպասում Շանթից, որ իրականությունն էլ սուտ անեն: Ամոթ քեզ Շանթ հեռուստաընկերություն, դու մարդկություն չունես` նույնիսկ իրականությունը ցույց տալու, և ասեմ, որ սիրելի ժողովուրդ իմանաք, իրենք Ավետի մնացած անշնորք զրույցը կտրել են, որ ցույց տան ես եմ միանգամից անշնորք վարվել, եթե լավ նայեք` կնկատեք....»,- Youtube-ի տեսանյութի մեկնաբանությունների հատվածում գրել էր Շաքեն:
Այս մասին մեկնաբանություն ստանալու նպատակով esyes.am-ը խոսեց Ավետ Բարսեղյանի հետ, ով ասաց, որ դեռևս չի տեսել ցուցադրված տեսանյութը. «Մենք նախագծի օրենքի շրջանակներում ենք գործում. Շաքեն նեղացավ, որից հետո էլ ներողություն խնդրեց»:

Հարցին' ճի՞շտ է, որ իրականում Շաքեն Ավետի այն խոսքերից է նեղացել, որոնք մոնտաժված են, հաղորդավար-ժյուրին պատասխանեց. «Շաքեն նեղացել է այն ժամանակ, երբ որ նեղացել է: Իր ագրեսիվ պահվածքից հետո կարգի ենք հրավիրել այդ կնոջը (մասնակիցն ընդամենը 17 տարեկան է,-հեղ.) և շարունակել ներկայացնել վճիռները»:
Փորձեցինք կապ հաստատել նաև Շաքեի հետ, ով չցանկացավ պատասխանել մեր հարցերին և հետևյալը գրեց. «ոչ խնդրում եմ, ես հազիվ եմ ազատվել այդ քաշքշուկից ու տրամադրություն չունեմ այդ մասին խոսելու. ասում եմ, որ արդեն հոգնել եմ այդ մասին խոսելուց. ինչ որ տեսնում եք հենց դա է, ուրիշ հարցերի էլ չեմ պատասխանելու»:
Esyes.am


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը