Իրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասին Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասին Պուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնի Վրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախման Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո «ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք ՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրել 

Մատաղիսի գործ. ապտակ Ջհանգիրյանին

Հարցազրույցներ

«Մատաղիսի գործ»-ով այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած արդարացման վճիռը հասարակության մեծ մասին ուրախացրել է: Սակայն, դատավճռին, որը ըստ էության, ապտակ էր նախկին զինդատախազ և նույն գործի կնքահայր համարվող Գագիկ Ջհանգիրյանին, նրա արձագանքը հասարակությանը բավականին վրդովեցրել է: Պարզվում է' Ջհանգիրյանի պաշտոնավարման ժամանակ այս գործի քննությունը սխալ ընթացք է ունեցել:

Ներկայացնում ենք ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Գևորգ Կոստանյանի հետ հարցազրույցը

-Պարոն Կոստանյան, «Մատաղիսի գործ»-ով արդարացման վճիռ կայացվեց: Ինչպե՞ս եք մեկնաբանում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

-Ինձ համար ինչ-որ արտառոց բան տեղի չի ունեցել: Համենայնդեպս' կարող եմ ասել, որ ես շատ օրինաչափ եմ համարում, որ մեղադրող կողմի դիրքորոշումը կարող է չհամընկնել դատարանի դիրքորոշման հետ: Դա իրոք, օրինաչափ է: Այսինքն' մեղադրամքի կողմը գտնում է այլ կետ, իսկ դատարանը այլ որոշում է կայացնում: Ընդամենը կարող եմ ասել մի բան. դատավճռին ծանոթանալուց հետո նոր, մենք կորոշենք, թե համապատասխան վերաքննիչ, վճռաբեկ բողոք ներկայացնելու ենք, թե ոչ: Ընդամենը կարող եմ փաստել մի բան, որ մենք պնդում ենք, գտնում ենք, որ առնվազն դատաքննության ընթացքում հետազոտված և ձեռք բերված ապացույցների համակցության արդյունքում մեր գնահատմամբ, մենք իրոք գործ ունենք հանցակազմի առկայության հետ: Այս առումով շատ կարևոր է այն հանգամանքը, որ դատարանը որոշումը կայացրել է ապացույցների անբավարարության հիմքով: Այսինքն, մենք չենք խոսում հանցակազմի բացակայության մասին, մենք խոսում ենք ապացույցների անբավարարության մասին: Այսինքն կան ապացույցներ, որոնք հիմնավորում են մեղքը, բայց դրանք բավարար չեն, որպեսզի մեղադրական դատավճիռ կայացվի: Այս իմաստով, ինձ համար ինչ-որ արտառոց փաստ տեղի չունեցավ: Ընդամենը, այն ապացույցները, որոնք մենք համարում էինք բավարար, դատարանը համարեց անբավարար: Ընդ որում, այստեղ մի կարևոր փաստ էլ պետք է նկատի ունենանք, որ հիմնական այն ապացույցները որոնց վրա կառուցված էր մեղադրանքը ձեռք էին բերվել նախաքննության սկզբնական ժամանակահատվածում: Այդ ապացույցների հիմնական մասը Վճռաբեկ դատարանի կողմից այն ժամանակ ճանաչվել էին անընդունելի: Մենք դատաքննության ընթացքում այդ ապացույցների հետազոտման արդյունքում որոշեցինք, որ պետք է պնդենք մեղադրանքը: Բայց կարծում եմ, որ բոլորի համար էր ակնհայտ, որ ոչ թե սպանության, այլ ծանր մարմնական վնասվածքը հիմնավորող մեղադրանք էր ներկայացվել: Այսինքն' իմ գնահատմամբ, մենք գործ ունեինք ոչ թե սպանության, այլ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի հետ, որոնք առաջացրել էին տուժողների մահը: Այսինքն, սպանության մասին խոսք լինել չէր կարող:

-Ասացիք, որ կծանոթանաք դատավճռին և նոր միայն կորոշվի' բողոքարկում եք, թե՞ ոչ: Որքանո՞վ է հավանականությունը, որ կբողոքարկեք վճիռը:

-Հավանականությունը շատ մեծ է, և ես վճռին ծանոթանալուց հետո հստակ դիրքորոշում կարող եմ հայտնել: Բայց այն ապացույցները, որոնց վրա մենք հիմնվել ենք մեղադրանքը պաշտպանելիս, այդ ապացույցները բավարար էին, որպեսզի անձանց մեղադրեինք դիտավորությամբ մարդկանց ծանր վնասվածք հասցնելու և ոչ թե սպանության մեջ: Շեշտում եմ ծանր վնասվածք հասցնելու մասը, որովհետև նախորդ ժամանակներում խոսքը գնացել է սպանության մասին: Ի սկզբանե սպանության մասին իմ դիրքորոշումը փոխված է եղել: Իսկ բողոքարկման մասին որոշում կարող է կայացվել վճռին ծանոթանալուց հետո' հասկանալու, թե որ ապացույցները դատարանը գնահատեց ոչ թույլատրելի, որ ապացույցները գնահատեց ոչ վերաբերելի, որ ապացույցները դատարանը գնահատեց անարժանահավատ: Այս ամբողջ համադրության արդյունքում ես կարծում եմ, որ հնարավորություն կլինի հստակ գնահատել բողոքարկելու հնարավորությունը:

-Պարոն Կոստանյան, դուք նշեցիք, որ գործով ձեռք բերված ապացույցներն անբավարար են եղել: Ի՞նչն էր պատճառը:

-Ապացույցների էական մասը, 99 տոկոսը, հիմնված են եղել նախկինում ձեռք բերված ապացույցների հիման վրա: Ես կարող եմ փաստել, որ նախկինում այդ ապացույցների ձեռք բերման ճանապարհը, աղբյուրները, այդ ապացույցների թույլատրելիության սահմանները սխալ են դրվել, որի արդյունքում, մենք այսօր կարող էինք ունենալ անթույլատրելի ապացույցներ: Ինչո՞ւ: Վճռաբեկ դատարանը որոշման արդյունքում բեկանեց և ամբողջ գործը ուղարկեց նոր քննության' անթույլատրելի համարելով բազմաթիվ ապացույցներ, որոնք իրենց հիմքում ունեին ամբողջ մեղադրանքը: Դատարանը անթույլատրելի ճանաչեց դրանք, որովհետև դրանց մի մասը ձեռք էր բերվել խոշտանգումների արդյունքում, ըստ դատարանի որոշման, մյուս մասի անարժանահավատության խնդիր էր դրված և այլն: Եթե ժամանակին պատշաճ գնահատական տրվեր այդ ապացույցների թույլատրելիության խնդրին, ես կարծում եմ, որ այսօր մենք չէինք կանգնի այս խնդրի առաջ: Այդ ապացույցներն այնուամենայնիվ, հետազոտվել են, Վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա քննություն է իրականացվել: Եթե ժամանակին թույլատրելիության վերաբերյալ խնդիրները պատշաճ գնահատվեին, մենք չէինք կանգնի այդ փաստի առաջ և կունենայինք մեղադրական դատավճիռ:

-Փաստորեն, Պարոն Կոստանյան, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ղեկավարությամբ քննչական խումբը սխալ քննչական գործողություննե՞ր է կատարել, որ հիմա Դուք փաստի առաջ եք կանգնել:

-Ես խորին հարգանք ունեմ իմ նախորդների և նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ: Այնուամենյանիվ, իրավագիտությունը ճշգրիտ գիտություն չէ, բայց ես այլ կերպ կվարվեի: Դա չի նշանակում, որ ես որևէ կերպ նսեմացնում եմ նախորդ նախաքննության մարմնի կատարած աշխատանքը: Համենայնդեպս ես, որպես զինվորական դատախազ, սկզբունքորեն այլ կերպ կվարվեի նման իրադրության պարագայում: Միաժամանակ, կարող եմ ասել. այս մեղադրանքը պաշտպանվել է և այս մեղադրական ճառը ներկայացվել է ինձ հետ համաձայնեցնելու արդյունքում: Գտնում եմ, որ կարող եմ դատական մյուս ատյաններին ներկայացնել, իմ գնահատմամբ, բավարար հիմքեր, որոնք կհիմնավորեն, որ մեր դիրքորոշումը ապացուցազուրկ չէ: Դատարանի այս որոշումը ևս փաստում է, որ ապացույցների անբավարարության մասին է խոսքը և ոչ թե հանցակազմի բացակայության: Այսինքն, նախաքննության մարմինը չի կարողացել ներկայացնել այնպիսի ծանրակշիռ, անբեկանելի ապացույցներ, որոնք կհիմնավորեին մեր ամբաստանյալի մեղքը:

-Բացի երեք ամբաստանյալներից, այլ մարդու մեղավորությունը ևս չե՞ն հիմնավորում Ձեր ունեցած ապացույցները:

-Ես կարծում եմ, որ դատական ատյաններում, դատական համակարգում բոլոր միջոցները սպառվելուց հետո, բոլոր դեպքերում պետք է ձեռնամուխ լինենք նոր նախաքննության իրականացմանը և այդ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը: Այդ արդյունքում միայն կարող ենք ասել, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Ընդ որում, ունենք մի շարք վարկածներ, որոնք կրկին ստուգման անհրաժեշտություն ունեն: Եթե անգամ, այդ այսպես կոչված, լրացուցիչ նախաքննության արդյունքում հանգենք այնպիսի եզրակացության կամ այնպիսի ապացույցներ ձեռք բերենք, որոնք կարող են հիմնավորել կրկին այս մեր ամբաստանյալի մեղավորությունը, օրենսդրությունը մեզ թույլ է տալիս, որ նոր երևան եկած հանգամանքների ուժով մենք կրկին մեղադրանք առաջադրելու հնարավորություն կունենանք: Շատ կարևոր մի բան ասեմ' թե դատախազը և թե դատարանը իրենց լիազորություններն իրականացնում են իրենց ներքին համոզմամբ ապացույցների հիման վրա: Շատ կարևոր հանգամանք է դա: Անկախ նրանից, թե իմ համոզմունքը, որպես զինդատախազ, ինչպիսին է ես անպայման լսում եմ մեղադրող դատախազներին, ովքեր ներկա են եղել հարցաքննությանը, տեսել են մեղադրյալներին, վկաներին և երբ իրենց հետ խոսում եմ նրանց հետ ու իրենք պնդում են, որ մեր համոզմունքն է, որ իրենք մեղավոր են, ապա ես իրենց համոզմունքը հարգում եմ: Նրանք ներկա են լինում ամեն պրոցեսներին, շփվում են այդ մարդկանց հետ, ուշադրություն դարձնում նրանց ժեստերին և այլն, դա ամբողջությամբ այլ բան է: Արդարադատությունը իրականացվում է ոչ միայն փաստաթղթերի հիման վրա, այլև թե դատախազի, թե դատարանի ներքին համոզման հիման վրա: Իմ որոշումը պնդելու մեղադրանքը պայմանավորված էր հսկող և մեղադրանքը պաշտպանող դատախազների ներքին համոզմամբ, որը ես հարգում եմ:

-Այսինքն՝ հնարավոր համարո՞ւմ եք մի իրավիճակ, երբ այլ անձ ներգրավվի գործում որպես ամբաստանյալ:

-Չեմ բացառում: Գործի նախաքննության հենց ամենասկզբից եղել են և կան այնպիսի վարկածներ, որոնք կրկին, դատարանի որոշման հիման վրա առնվազն ստուգման կարիք ունեն:

-Պարոն Կոստանյան, տուժող կողմի իրավահաջորդները պնդում են, որ այս գործում գլխավոր դերակատարը նույն զորամասի նախկին հրամանատար Իվան Գրիգորյանն է: Դուք որքանո՞վ եք հնարավոր համարում նրա մասնակցությունն այդ ամենին:

-Հնարավոր վարկածներ կան և այդ վարկածները ժամանակին նախաքննության ընթացքում քննարկման առարկա եղել են: Այս դատարանի որոշման հիման վրա բոլոր այն վարկածները, որոնք քննարկման առարկա են դարձել և ոչ միայն դրանք, քննարկման առարկա դառնալու են: Այդ թվում քննարկվելու է հրամանատարի կամ առանց նրա մասնակցության վարկածը:

-Պարոն Կոստանյան, ինչո՞ւ մեղադրանքը փոխվեց դատական գործընթացի վերջում:

-Ցանկացած ապացույց, երբ ձեռք ես բերում, դրանց վերաբերյալ վերջնական գնահատականը տալիս ես դատաքննության արդյունքում: Երբ դատաքննությունն ավարտվեց և դրա ողջ ընթացքում ձեռքբերված ապացույցները ես ի վիճակի եղա գնահատելու, նոր միայն եկա այն եզրակացության, որ այստեղ սպանության մասին խոսք չկա:

-Գագիկ Ջհանգիրյանն այսօր հայտարարել էր, որ ամբաստանյալ երեք տղաները մարդասպաններ են:

-Գագիկ Ջհանգիրյանը քաղաքական գործիչ է: Ես կարծում եմ, որ մեղադրանքի կողմ հանդես գալու պարագայում Ջհանգիրյանը ավելի զուսպ կգտնվեր իր գնահատականների մեջ, իսկ որպես քաղաքացի և քաղաքական գործիչ նա ազատ է իր գնահատականների մեջ: Ես որպես մեղադրանքի կողմ, գտնում եմ, որ մենք այս պահի դրությամբ չունենք մարդասպանությամբ ձևավորված և ապացուցված գնահատական: Այլ կրկնվեմ' մենք ունենք ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանք:

-Գագիկ Ջհանգիրյանը անմեղության կանխավարկա՞ծ է խախտել:

-Ես խորին հարգանք ունեմ իմ նախորդների և անձի, և իրենց անցած ճանապարհի նկատմամբ' անկախ նրանից այդ անցած ճանապարհը ճիշտ է, թե ոչ:

Աղբյուրը՝ panorama.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննի
Ամենադիտված