Ինչպես են զարդարում եղևնին Հռիփսիմեն, Արսենը, Մերին
Հասարակություն
Հայտնիները պատմել են esyes.am-ին, թե ինչպես են զարդարում իրենց եղևնիները:
Արսեն Գրիգորյան (Ասո)
- Մեր եղևնին երեխաներիս առանց առիթի նվիրել է երգիչ Վարդան Բադալյանը: Պարզապես նա շատ է սիրում երեխաներիս ուորոշեցնվիրել: Եղևնին զարդարում ենք դեկտեմբերի 25-ին, ինքս պարտադիր մասնակցում եմ դրան: Զարդարում ենք սովորական' փայլուն խաղալիքներով, թղթե գույնզգույն անձրևներով, լույսերով. խաղալիք կախելիս պարտադիր երազանք ենք պահում: Ի միջի այլոց, բացի եղևնուց, տան պատերն էլ ենք զարդարում լույսերով:
Հռիփսիմե Հակոբյան
- Շատ եմ սիրում բնական եղևնի: Սովորաբար տոնածառը զարդարում եմ ոչ շատ շուտ' տոներից երեք-չորսօր առաջ: Սիրում եմ ինքս զարդարել եղևնին. զարդարում եմ խաղալիքներով, ժապավեններով, հուշանվերներով, որոնք խորհրդանշական բնույթունեն: Ունեմ նաև շատ խաղալիքներ, որոնք դեռ իմ մանկությունից են մնացել: Դրանք անպայման իրենցտեղնունենմեր տոնածառի վրա: Առաջին խաղալիքը կախելիս երազանք չեմ պահում. երազանք պահում եմ Ամանորի գիշերը: Երբևէ չեմ փորձել հին, ավանդական տարբերակով' մրգերովու քաղցրավենիքով զարդարել, բայց, կարծում եմ, հետաքրքիր տարբերակ է:
Մերի Շահինյան
- Տոնածառը զարդարում եմ ոչ այնքան վաղ' հիմնականում դեկտեմբերի 30-ին կամ 31-ին: Զարդարում եմ սովորական խաղալիքներով կամ տան պայմաններում պատրաստված այլ զարդերով: Կարծես ավանդույթ է դարձել. ամեն տարի մի նորխաղալիք ենք ավելացնում մեր եղևնու վրա: Երբևէ չենք փորձել այլ եղանակներով զարդարել, բայց, կարծում եմ, հետաքրքիր տարբերակներ շատ կան:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը