Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

«Ռուսաստանի Ձայնի» աստղ Էդվարդ Խաչատրյան. «Դա կարելի է արյան կանչ անվանել…»

Հասարակություն

Էդվարդ Խաչատրյանի ձայնն առաջին նոտաներից ապշեցնում է՝ ստիպելով ուղեւորվել երաժշտության անծանոթ ու հեռավոր աշխարհ։ Շատերն այս տաղանդի մասին իմացան «Ռուսական առաջինի» ամենահայտնի երաժշտական նախագծի՝ «Ձայնի» նախընտրական փուլում նրա ելույթից հետո։ Այդ պահից ի վեր միլիոնավոր հեռուստադիտողներ երկրպագում ու անհամբեր սպասում են Խաչատրյանի նոր ելույթին։ Չնայած ծանրաբեռնված ժամանակացույցին, Էդվարդն, այնուամենայնիվ, ժամանակ գտավ NEWS.am STYLE-ի համար։

Քո ծագման մասին հայ անդիսատեսը կռահում է միայն ազգանունից։ Համարյա ոչինչ չգիտենք քո մասին։ Պատմիր քո, ընտանիքիդ, արմատներիդ մասին…

Իմ արմատները սկիզբ են առնում Արեւմտյան Հայաստանի տարբեր անկյուններից, իսկ ավելի ճիշտ՝ Բայբուրից, Երզնկայից, Օրդուից։ 1915 թվի ցեղասպանությունից հետո ճակատագիրը նրանց Երկրի տարբեր կողմեր ցրեց։ Ախլցխա, Բաթումի, Գագրա, Մայկոպ, Սուխումի, Սոչի՝ իմ նախնիների ծագման ամենեւին էլ ոչ լրիվ աշխահարգրությունը։

Ինչ վերաբերում է ինձ, ապա՝ ծնվել եմ 1984 թվականի հուլիսի 18-ին Սոչիում։ Ինժեների եւ ռուսերեն լեզվի ու գրականության ուսուցչուհու ընտանիքում։ Ի դեպ, մայրս ավարտել է Բրյուսովի անվան ԵՊԼՈՒ –ն։

Մանկո՞ւց ես ցանկացել երգել։ Ինչպե՞ս է սկսվել ստեղծագործական ճանապարհդ եւ ո՞ւր է քեզ տարել։

Վաղ մանկուց ավագ եղբորս՝ Հակոբի հետ երաժշտությամբ ենք զբաղվել։ Նա, ի դեպ, հայտնի երաժիշտ է դարձել։ Իսկ ես 1991-ին ընդունվել եմ Շվելյովի անվան մանկական երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարան։ Ապա 1995-ին՝ Սոչիի արվեստների ուսումնարանի Վ.Վ.Լյուբիմովի դասարան՝ վոկալի բաժին։ Արդն 1996-ից մասնակցում էի մրցույթների։ Շատ մրցանակներ ունեմ. երեք միջազգային մրցույթի (Հույսի, Եվրոպայի, Քամիների վարդի) առաջին մրցանակակիր եմ, Մահմուդ Էսամբաեւի անվան առաջին համառուսաստանյան մրցույթի գլխավոր մրցանակակիրն եմ… Ռուսաստանի մշակույթի նախարարության դիպլոմ ու հատուկ մրցանակ եմ ստացել, Բյուրեղյա ձայն – Մոսկվա 2004 համառուսաստանյան մրցույթի հաղթող եմ, Ֆեստոս-Մոսկվա 2004 ջազային փառատոնի մրցանակակիր եմ… Ցանկը կարելի է երկար շարունակել։

Պատմիր կարիերայիդ մասին։

Հիշում եմ իմ առաջին մենահամերգը Սոչիի ձմեռային թատրոնի բեմում։ 2001-ին էր։ Դրանից հետո ինձ տեղափոխեցին Գնեսենի ուսումնարանի 3-րդ կուրս։ 2003-ին ընդունվեցի Ժամանակակից արվեստի ինստիտուտ, 2010-ին ավարտեցի հենց այդ բուհի ասպիրանտուրան։
Այժմ ակտիվորեն մասնակցում եմ քաղաքի մշակութային կյանքին (համերգներ, մասնակցություն «Ճայերի հասանիքը», «Վարպետի ձեռագիրը» մյուզիքլներում)։ Դրանից բացի, ներգրավված եմ Օլեգ Ռոյի նովելի հիման վրա բեմադրվող «Ճակատագրի կրկես» ապագա ներկայացման մեջ։

Ուզում եմ նշել, որ մշտապես աշխատում եմ մասնագիտական մակարդակիս բարելավման համար, քանի որ կատարելությունը սահման չունի։

Հայաստանում եղե՞լ ես։

Ցավոք, պատմական հայրենիքոմ լինելու բախտ ունեցել եմ միայն մեկ անգամ՝ մանուկ հասակում, սակայն, հույս ունեմ, շուտով նորից հնարավորություն կունենամ։

Հայերեն գիտե՞ս։

Մեր ավագ սերունդը, մեր ծնողներն ազատ տիրապետում են մայրենի լեզվին։ Իսկ ես ու եղբայրս՝ ոչ։ Հանգիստ հասկանում ենք, սակայն ազատ չենք տիրապետում։ Ճիշտ է, իմ երգացանկում հայերեն երգեր կան, որոնք մեծ հաճույքով եմ կատարում։ Դա կարելի է արյան կանչ անվանել։

Անձնական կյանքիդ մասին կարելի՞ է իմանալ։ Հավանականություն կա՞, որ հայուհու հետ կկապես կյանքդ։

Անկեղծ ասած, անձնականի մասին նախընտրում եմ չխոսել։ Ուզում եմ նշել, որ իմ անձը կայացել է ունեցել բազմազգ քաղաքում, այդ պատճառով էլ մեծ հաշվով նշանակություն չունի, թե որտեղից է Նա, կարեւորը՝ լավ մարդ լինելն է։

Նշիր հայերի այն գծերը, որոնք քեզ նյարդայնացնում եւ հակառակը՝ դուր են գալիս։

Բացասկան գծերը բացասական են բոլոր ազեր մոտ։ Դրանց վրա կանգ առնել չեմ ուզում։ Ինչ վերաբերում է դրականներին… Հայերը ջերմ, բարեհամբույր, հյուրընկալ ազգ են՝ հայրենասիրության բարձ զգացումով։ Շատ օժտված են՝ տաղանդը սահման չունի։

Այս հարցը հավանաբար կհետաքրքրի աղջիկ երկրպագուներին. ի՞նչ տիպի աղջիկներ են քեզ դուր գալիս։

Նախընտրում եմ խելացի եւ իմաստուն աղջիկներին։ Ավելի լավ, եթե նաեւ գեղեցիկ ու կանացի լինեն։

Կյանքի հավատամքդ։

Եթե ամեն դժվարության առաջ գլուխ կախես, պե՞տք է, արդյոք, այն ընդհանրապես բարձրացնել։ Ես ցանկանում եմ կյանքս ապրել բարձր պահած գլխով, արժանավայել ու պատվով կրել իմ ազգանունը։

Ի՞նչ կասեիր քեզ շատ սիրող հայ հանդիսատեսին։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ողջ հայ ժողովրդին, ում սերը զգացել եւ զգում եմ «Ձայն» նախագծում լինելով։ Երախտապարտ եմ ունկնդրին ջերմ խոսքի, իմ հանդեպ ուշադրության, սրտացավ վերաբերմունքի ու աջակցության համար։ Շատ շնորհակալ եմ։

 

Զրուցեց Մարինա Ադուլյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված