«Հայկական ժամանակ». Հրանտ Մաթևոսյանի խոսքը մնայուն է և հենց այսօրվա համար
Հայկական Մամուլ
«Երեկ լրացավ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի մահվան 10 տարին: Այս 10 տարվա ընթացքում եղել են բազմաթիվ փուլեր, երբ հայաստանցուն օդուջրի նման անհրաժեշտ է եղել Մաթևոսյանի խոսքը: Փոխարենը՝ մենք նրան ասելիք չունենք»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը և հավելում.
«Ո՛չ գրողի կյանքի ընթացքում, ո՛չ էլ այս 10 տարում չստեղծեցինք այն, ինչով այսօր պարզճակատ կկանգնեինք նրա և մեր մյուս մեծերի առաջ: Ամաչելու առիթ՝ ինչքան ասես: Իսկ Մաթևոսյանի խոսքը մնայուն է և հենց այսօրվա համար. «Եվ հեռավոր գալիքի մեր թոռները մեզ սիրելո՞ւ են, մեզ կսիրե՞ն (...) Հիմա արդեն, վերջապես, կարողացանք տեսնել, որ մեր աղետների և ժամանակակիցն ենք, և գործուն մասնակիցը, և մենք մեզ սիրելի չենք»: «Մեր ծանծաղ մտքերի, մեր անքաջ հոգիների տղմուտներում կանաչած ճիվաղին մենք բաց թողեցինք հույսի և վստահության հրապարակի մեր տիրոջ վրա, որովհետև հույսի և վստահության հրապարակը մեզանում չի լինի, մենք ողբի ու գանգատների հրապարակն ենք...»: «Գլխաբաց շքերթի ելած մեր անբարո իրականությունը պետք է գրողի քո այրական իր պատասխանը ստանա: Գրոտեսկայնորեն դաժան իրականությունը քեզանից տղամարդ մարդու պատասխան է պահանջում - որ ես, ահա, ձեզ ճանաչում եմ: Որ ես կսմիթով, այլասացությամբ յոլա չեմ գնա: Ճիշտ, կոպիտ, ճշգրիտ, շիտակ պիտի լինես այնքա՛ն, ինչքան իր ժամանակին Չարենցը եղավ»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին