«Հրապարակ». Գյուղնախարարն ազդվել է Սերժ Սարգսյանի ելույթից
Հայկական Մամուլ
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այնքան է ազդվել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի համագումարյան ելույթից, որ համագումարից հետո հրավիրած դիսպետչերականն ամբողջությամբ նվիրել է դրան: Ըստ թերթի՝ նա հայտարարել է, որ, անկախ կուսակցական պատկանելությունից, բոլորը պետք է առաջնորդվեն ելույթի՝ գյուղատնտեսությանը վերաբերող հատվածով, և անձամբ բարձրաձայն ընթերցել է այդ հատվածը ներկաների համար: Ավելի ուշ ՀՀԿ նախագահի ելույթը տեղադրվել էր նաև գյուղնախարարության կայքում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին