«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի եղբայրն ու Արագածոտնի մարզպետի եղբայրն առանձնազրույց են ունեցե՞լ
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների`ՀՀԿ-ի համագումարի ժամանակ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, մոտ 20 րոպե առանձնազրույց է ունեցել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի եղբոր`Լևոն Սարգսյանի հետ: Համենայնդեպս, Սահակյանները համառորեն տարածում են այդ լուրերը:
Թերթը դիմել է մարզպետ Սարգիս Սահակյանին`պարզելու, թե որն է եղել Սերժ Սարգսյանի եղբոր և Նաիրիի զրույցի թեման: «Չկա, տենց զրույց չի եղել, մարդ մարդու հետ զրուցելու իրավունք չունի՞»-ասել է մարզպետը:
Նրանից թերթը հետաքրքրվել է, թե հնարավոր է`նման զրույցների արդյունքում է Արագածոտնի մարզում մշտապես իր եղբայրը շահում շինարարական մրցույթները, որն անգամ նկատել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Վարչապետը ոչ մեկին ոչ մի բան չի զգուշացրել, իմ եղբայրն էլ ՀՀ քաղաքացի է ու դրա իրավունքն ունի»,-եզրափակել է Սահակյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին