ԱՄՆ-ը պետդեպարտամենտը կկրի պատասխանատվություն Լիբիայում զոհված դեսպանի մահվան համար
ԱՄՆ
Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանի և դեսպանատան ևս երեք աշխատակցի մահվան համար պատասխանատվությունը կրում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը. այս հետևությանը, ինչպես գրում է Associated Press-ը, հանգել է 2012 թվականի սեպտեմբերի 11-ին Բենղազիյում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակման հանգամանքները պարզող անկախ հանձանժաղովը: Հարձակման ընթացքում զոհվել է 4 ամերիկացի, այդ թվում՝ նաև Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիս Սթիվենսը:
«Պետդեպարտամենտի կենտրոնական ապարատի աշխատանքի սիստեմատիկ ձախողումները, վերջինիս ենթաբաժինների միջև հարիր փոխգործակցության բացակայությունը հանգեցրին այն բանին, որ չհաջողվեց անվտանգության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Բենղազիոյւմ ԱՄՆ-ի դեսպանատան պաշտպանության համար, ինչպես նաև հարիր ձևով արձագանքել դիվանագիտական առաքելության վրա հարձակմանը», -նշվում է հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովի զեկույցի մեջ:
Հանձանաժողովի զեկույցի մեջ նաև հաստատվում է այն փաստը, որ Բենղազիում ԱՄՆ-ի դեսպանատան դիմաց սեպտեմբերի 11-ին որևէ բողոքի ակցիա չկար, իսկ դիվանագիտական առաքելության վրա հարձակումը նախապես ծրագրված ակցիա էր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)