Թուրքիան խորհուրդ է տալիս Իրանին իր ազդեցությունը գործադրել Ասադի վրա
Թուրքիա
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեքշաբթի օրը կայացած մամլո խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե ավելի լավ կլինի, եթե Թեհրանը գործադրի Ասադի վրա ունեցած իր ազդեցությունը Սիրիայում բռնություններին վերջ դնելու համար, այլ ոչ թե հանդես գա սադրիչ հայտարարություններով՝ կապված Թուրքիայում հրթիռների տեղակայման հարցի հետ. գրում է Anadolu գործակալությունը:
Իրանը պետք է ստիպի Ասադի ռեժիմին կանգ առնել, որը բռնություն է կիրառում սեփական ժողովրդի դեմ՝ ոչնչացնելով նրանց ցամաքային և օդային ճանապարհով, ինչից բազմիցս տուժել են նաև Թուրքիայի տարածքները: Նա սադրիչ գործողությունններ է իրականացնում նաև Թուրքիայի նկատմամբ. ասել է նախարարը:
Դավութօղլուի կարծիքով՝ եկել է ժամանակը, որպեսզի Իրանը սիրիական ռեժիմին կոնկրետ պահանջներ ներկայացնի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)