Դեպարդյե. Ռուսական անձնագիրն ինձ ուղարկել է Պուտինը
Աշխարհ
Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդյեն, ով օրերս հրաժարվել է ֆրանսիական քաղաքացիությունից, հայտնել է, որ քննարկում է Բելգիա, Մոնտենեգրո կամ Ռուսաստան տեղափոխվելու հնարավորությունը: Այս մասին գրում է Monde թերթը, հավելելով, որ վերջին կես տարին դերասանը փաստացիորեն Ֆրանսիայում չի ապրում: Ինչպես հայտնել է ինքը՝ Դեպարդյեն, իր ընկերներին հանդիպում է փարիզյան ռեստորաններից մեկում, Բելգիայում նա տուն ունի, Մոնտենեգրոյում՝ ընկերներ և բիզնես, իսկ Ռուսաստանից, ինչպես կատակել է դերասանը, իրեն անձնագիր է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Դեպարդյեն հայտարարել է ֆրանսիական քաղաքացիությունից հրաժարվելու մասին, երբ Ֆրանսիայի վարչապետ Ժան Մարկ Էյրոն քննադատեց հարուստների համար հարկերից խուսափելու նպատակով Բելգիա տեղափոխվելու դերասանի որոշումը:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան