Վաշինգտոնի օդանավակայանի մոտ ինքնաթիռը քիչ է մնացել՝ բախվի կործանիչի հետ
Հրապարակումներ
Վաշինգտոնի «Ռոնալդ Ռեյգանի» ազգային օդանավակայանի մոտ ինքնաթիռը քիչ էր մնում՝ բախվեր ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռին։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով Դաշնային ավիացիոն վարչության հայտարարությունը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել մարտի 28-ի կեսօրին։ Airbus A319-ը մայրաքաղաքից թռել է Մինեապոլիս։ Այդ ժամանակ Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի Northrop T-38 Talon ռեակտիվ ինքնաթիռը ցուցադրում էր թռիչքը:
«Դելտա» չվերթը ինքնաթիռում նախազգուշացում է ստացել, որ մոտակայքում մեկ այլ ինքնաթիռ է գտնվում, և ավիադիսպետչերները ուղղիչ հրահանգներ են տվել երկու ինքնաթիռներին»,- ասվում է զեկույցում:
Հոդվածում չի նշվում, թե ինքնաթիռներն ինչքան մոտ են եղել միմյանց, սակայն երկուսն էլ շարունակել են իրենց երթուղին՝ առանց միջադեպերի։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից