Մայքլ Դուգլասի որդին «հեղինակության» պատվերով դաժան ծեծի է ենթարկվել բանտում
ԱՄՆ
Հայտնի հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասի որդի Քեմերոն Դուգլասին ծեծել են բանտում, որտեղ նա իր պատիժն է կրում մետամֆետամինների պահման համար մեղադրանքով. հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Քեմերոն Դուգլասը բազմաթիվ վնասվածքներ է ստացել, մասնավորապես՝ ոտքի և ձեռքի մատի կոտրվածք Փենսիլվանիայի բանտում տեղի ունեցած միջադեպի արդյունքում. գրում է The New Yourk Post-ը:
«Բանտի հեղինակությունը» յուրաքանչյուրին 100 դոլար պարգևատրում էր խոստացել նրանց, ով կվնասի հայտնի դերասանի 34-ամյա որդուն ֆուտբոլային խաղի ժամանակ», գրում է թերթը:
Սակայն Դուգլասը հրաժարվել էր խաղալ, ինչը, այնուամենայնիվ, նրան չօգնեց: Ինքը՝ տուժածը, պնդում է, որ վնասվածք է ստացել հենդբոլ խաղալիս:
Աղբյուրը հայտնել է The New Yourk Post-ին, որ կալանավորները ծեծի են ենթարկել Դուգլասին՝ կասկածելով նրան թմրանյութերի դեմ պայքարի դեպարտամենտի հետ համագործակցության մեջ: Քեմերոն Դուգլասը խոստացել էր օգնել հետաքննությանը, երբ ձերբակալվել էր 2009 թվականի թմրանյութերի պահման և տեղափոխման մեջ: Դուգլասն իրեն մեղավոր էր ճանաչել հերոինի պահման և մետամֆետամիններ վաճառելու մտադրության մեջ: 2010 թվականին նրան դատապարտել էին 5 տարվա ազատազրկման: 2012 թվականի ապրիլ ամսին Դուգլաս կրտսերին դատապարտել էին 4.5 տարվա ազատազրկան բանտում թմրանյութեր պահելու համար:
Նշենք, որ հայտնի հոլիվուդյան դերասանի որդին թմրանյութերի վաճառքով էր սկսել զբաղվել 13 տարեկան հասակում, երբ հայրը նրան զրկել էր գրպանի փողերից այն բանի համար, որ վերջինս հրաժարվել էր բուժվել թմրանյութերից կախվածությունից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)