Մեքսիկայի բանտերից մեկում կրակահերթից 18 մարդ է զոհվել
Աշխարհ
Մեքսիկայի Դուրանգո նահանգի բանտերից մեկում կրակահերթի արդյունքում զոհվել են բանտի 7 պահակներն ու 11 բանտարկյալները. տեղեկացնում է BBC-ն:
Համաձայն նահանգի անվտանգության հարցերով նախարարի հայտարարության՝ բանտարկյալները խռովություն են բարձրացրել և սկսել են կրակել պահակների ուղղությամբ պահապան աշտարակների վրայից:
Պահակախումբը սկզբում օդ է կրակել, սակայն երբ դա արդյուքն չի տվել, կրակ է արձակել բանտարկյալների ուղղությամբ:
Պատժիչ հաստատությունում հնարավոր է եղել վերահսկողություն հաստատել միայն այնտեղ զորքեր մտցնելուց հետո:
Մարդու իրավունքերի Ազգային հանձնաժողովի տվյալներով՝ Մեքսիկայում վերջին 2 տարվա ընթացքում բանտերից փախել է ավելի քան 500 բանտարկյալ:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան