Instagram-ում հայտնված անձնական լուսանկարները Շվեդիայում բողոքի ակցիաների պատճառ են դարձել
ԱՐԽԻՎ
Ոստիկանությունը շվեդական Գյոթեբորգ քաղաքում ձերբակալել է 27 անչափահասի, ովքեր անկարգություններ էին հրահրել պոպուլյար Instagram ֆոտոսերվիսում վիրավորական հրապարակումների պատճառով: Դժգոհ պատանիները ոստիկանության աշխատակիցների վրա քարեր էին նետում և կոտրում խանութների ապակիները: Անկարգությւոնների ընթացքում ոչ ոք չի տուժել:
Քաղաքային դպրոցներից մեկի աշակերտներն իրենց դժգոհությունն էին հայտնում Instagram-ում տեղադրված 13-14 տարեկան աղջիկների՝ մարմնավաճառությամբ զբաղվել ակնարկող գրություններով լուսանկարների կապակցությամբ: Էջը, որտեղ տեղադրված էին լուսանկարները, ենթադրաբար պատկանում էր տեղի դպրոցի աշակերտուհիներից մեկին, ով իբր խնդրել է օգտատերերին լուսանկարներ և պատմություններ ուղարկել աշակերտների սեքսուալ արկածների վերաբերյալ, իսկ հետո հրապարակել է դրանցից 200-ը:
Հանգամանքների բերումով երեքշաբթի օրը ֆոտոսերվիսը համընդհանուր բողոքի պատճառ էր դարձել գաղտնիության մասին դրույթի մեջ փոփոխությունների պատճառով, որոնց համաձայն՝ Instagram-ը կարող է օգտագործել այնտեղ տեղադրված լուսանկարները գովազդային հայտարարություններում առանց գումարային փոխհատուցման: Ավելի ուշ հերքվել էր տեղեկությունն այն մասին, որ լուսանկարները կավաճառվեն գովազդային ընկերություններին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)