Բնակիչը մահացել է այրվող բնակարանում
ԱՐԽԻՎ
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11.25-ին, ոստիկանության Աշոցքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կաքավասար գյուղի բնակիչ, 1922 թ. ծնված Եղսաբետ Առաքելյանը տանը հրդեհից մահացել է:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, միայնակ բնակվող Ե. Առաքելյանը մահացել է տան փայտի վառարանից հատակը և բազմոցը այրվելու հետևանքով:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 11.15-ին, բնակիչների ուժերով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան