Շերլոկ Հոլմսի ծննդյան օրը կնշեն Բասկերվիլների շների շքերթով
ԱՐԽԻՎ
Լատվիայում պատրաստվում են նշել հայնտի հետախույզ Շերլոք Հոլմսի ծննդյան օրը: Քանի որ Արտուր Կոնան Դոյլի ստեղծագործություններում այս հերոսի ծննդյան օրը նշված չէ, Ռիգայի իշխանությունները որոշել են տոնը կազմակերպել 2013 թվականի հունվարի 5-ին:
Տոնական միջոցառումները կանցկացվեն մեկ օրվա ընթացքում քաղաքի տարբեր մասերում, սակայն տոնակատարության հիմնական մասը կկենտրոնանա Յաունիելի փողոցի վրա, որտեղ և նկարահանվել է Հոլմսի և Վաթսոնի արկածների մասին սովետական սերիալը:
Մասնավորապես՝ Ռիգայի Դոմյան հրապարակում կկայանա անգլիական ֆոքստերյեր ցեղատեսակի շների շքերթ, որոնց հատկություններով Կոնան Դոյլը շնորհել էր տեսուչ Լեստրեյդին, կոկոր սպանիել Սնուպիին, բուլդոգ Տորիին, և, իհարկե, Բասկերվիլների հայտնի Մաստիֆին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)