Մահապատիժ՝ 7.5 մլն դոլար կաշառք վերցնելու համար
Աշխարհ
Չինացի պաշտոնյան մահապատժի է դատապարտվել երկու տարի հետաձգմամբ 7 միլիոն դոլար կաշառքի համար. հայտնում է РИА Новости-ն:
Դատարանը Ցզյանսի գավառի կառավարության քարտուղարի տեղակալ Ու Չժիմինին մեղավոր է ճանաչել ծառայողական լիազորությունների և դիրքի չարաշահման մեջ: Ինչպես պարզել է հետաքննությունը, 2002-2011 թվականներին, աշխատելով տարբեր դիրքերում, պաշտոնյան կաշառք է ստացել ընդհանուր առմամբ 47 միլիոն յուանի չափով (մոտ 7.5 միլիոն դոլար): Պարգևատրման դիմաց նա աջակցել էր տարբեր նախագծերի իրականացմանը և օգնել աշխատանքի տեղավորման հարցում:
Ըստ գործող պրակտիկայի՝ երկու տարվա ընթացքում օրինակելի պահելաձևի դիմաց մահապատիժը կարող է փոխարինվել ցմահ բանտարկությամբ: Նախկին պաշտոնյայի սեփականությունն առգրավված է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)