Վայոց ձորի մարզի ճանապարհները երթևեկելի են
ԱՐԽԻՎ
Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի Վայոց ձորի մարզի տարածքով անցնող հատվածն ամբողջովին բաց ու երթևեկելի է: Մայրուղին մշակվել է աղով ու ավազով և մաքրվել է ձյունից: Ձյան մաքրման աշխատանքներ են կատարել Ճանապարհների սպասարկումն ու պահպանությունն իրականացնող կազմակերպությունները՝ Եղեգնաձորի և Վայքի ճանապարհաշինական ձեռնարկությունները:
Իսկ մարզի բարձրադիր համայնքներ տանող մարզային ճանապարհների որոշ հատվածներ դժվարանցանելի են, որտեղ շարունակվում են մաքրման աշխատանքները:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան