Խանդից դրդված՝ կինը ոստիկաններին հայտնել է, թե իր ամուսինն ահաբեկիչ է
ԱՐԽԻՎ
Նյու Ջերսի քաղաքի բնակիչ Օկիզ Ւգարբուին ձերբակալել են Նյուարկի օդանավակայանում, երբ ոստիկանություն է զանգել վերջինիս կինը և հայտնել, որ իր ամուսինն ահաբեկչություն է պատրաստում Նյու Արք-Փարիզ չվերթում:
Հարցաքննության ընթացքում ոստիկանները պարզել են, որ կնոջ զանգն ընդամենը սադրանք էր: Կնոջ խոսքերով՝ արտասահման կատարած իրենց առաջին այցի ժամանակ Օկիզը փակվել էր իր մեջ: Հենց այդ ժամանակ կնոջն այցելել են ամուսնու անհավատարմության մասին առաջին մտքերը: Բարեբախտաբար, «ահաբեկչի» և խանդոտ կնոջ դուստրը, ով հեռախոսազանգի ընթացքում մոր կողքին էր, հասցրել է զանգահարել հորը և նախազգուշացնել վտանգի մասին: Մանրազնին խուզարկելով Օկիզին՝ օդանավակայանի աշխատակիցները, անյուամենայնիվ, նստեցրել են դժբախտ ամուսնուն Փարիզ թռչող ինքնաթիռ, որտեղ, սակայն, վերջինիս սպասում են Ֆրանսիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները նոր խուզարկումներով և հարցաքննություններով: Հայտնում է LIfeNews-ը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)